Աշխարհում առաջին անգամ կնոջ ուղեղում կենդանի որդ է հայտնաբերվել. ի՞նչ ախտանշաններ ուներ նա (լուսանկար)
Ավստրալիայում բնակվող 64-ամյա անգլիուհու ուղեղում մակաբուծական կլոր որդ է ապրել։
SkyNews-ի փոխանցմամբ՝ մոռացկոտությամբ ու դեպրեսիայով տառապող կնոջ ուղեղից 8 սմ երկարությամբ մակաբույծ որդ են հանել։
Հրապարակման համաձայն՝ կինը հոսպիտալացվել է 2021 թվականի հունվարին՝ երեք շաբաթ տեւած որովայնի ցավից եւ փորլուծությունից հետո, որին հաջորդել են չոր հազը եւ գիշերային քրտնարտադրությունը։ Մինչև 2022 թվականը նրա ախտանիշները զարգացել էին և ներառում էին սկլերոզ և դեպրեսիա:
Նրա ուղեղի ՄՌՏ-ն ցույց է տվել, որ ախտահարված աջ ճակատային բլթում ապրում է շարժուն հելմինթը՝ մակաբույծ կլոր որդը: Վիրահատությունը միակ տարբերակն էր, և բժիշկները հաջողությամբ հեռացրել են 8 սմ երկարությամբ և 1 մմ տրամագծով կլոր որդը:
Հաղորդվում է, որ այս դեպքն աննախադեպ է բժշկության պատմության մեջ, քանի որ այս մակաբույծ որդը սովորաբար ապրում է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում ապրող գորգի պիթոնների մարսողական համակարգում:
Բժիշկները կասկածում են, որ կինը պատահաբար կուլ է տվել ճիճու ձվերը՝ ուտելով օձի կղանքով վարակված բույս: