Արմավիրի մարզպետի խորհրդականի դաժան սպանության քննությունը հանձնարարվել է փորձառու քննիչների. պարզվել է՝ կինը նրան կացնահարել է քնած ժամանակ (Ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է.
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրօրի 104 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի քննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության (ՀՔԿ գլխավոր վարչության պետի տեղակալ գեներալ-մայոր Վահագն Հարությունյան) վարույթ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստեղծվել է քննչական խումբ, նույն գլխավոր վարչության փորձառու քննիչ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր քննչական մարմինը դիմելու է դատարան, որպեսզի նշված քր.գործով որպես կասկածյալ ձերբակալված Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակչուհի 47-ամյա Ռուզաննա Մկրտչյանի և նրա որդուն՝ նույն գյուղի բնակիչ 23-ամյա Նորիկ Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացվի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: