Երևանում 19-ամյա երիտասարդ է սպանվել․ ով է կասկածյալը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 24-ին, ժամը 1.20-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է բերվել 2004 թ. ծնված Նարեկ Գուրյանը, որը, գիտակցության չգալով, մահացել է:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Մեկնել են բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և քննչական բաժնի ղեկավարներ, քննիչ ու փորձագետ: Նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ, նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ երիտասարդը մահացու վնասվածքը ստացել է նույն օրը, կեսգիշերից րոպեներ անց, Հ. Հովհաննիսյան փողոցին հարակից զբոսայգում, սակայն սուր կտրող-ծակող առարկայով հարվածողի անձն արագ պարզել չհաջողվեց:
Օգնության եկան նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ընդլայնվեց օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շրջանակն, ու պարզվեց, որ զբոսայգում վիճաբանություն է առաջացել Նարեկ Գուրյանի և 2006 թ. ծնված մի պատանու միջև, որի ընթացքում էլ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով պատանին հարվածել է:
Ավելին՝ այստեղ