Ուժգին երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայում
Ճապոնական գլխավոր Հոնսյու կղզու հյուսիսարևելյան հատվածում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ չկա։
Ինչպես փոխանցում է TASS-ը, այս մասին հայտնել է երկրի ազգային օդերեւութաբանական վարչությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Իվատե պրեֆեկտուրայի ափերի մոտ: Աղբյուրը օվկիանոսի հատակի 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Ակիտա, Աոմորի և Միյագի պրեֆեկտուրաներում։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld