Հայկական սրբավայր, որ չդադարեց գործել անգամ խորհրդային տարիներին
Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը: «Ժամանակների և իրադարձությունների փողոց»-ը ռուսական Արմավիրում կհայտնվի Կիրովի անվան փողոցի վերակառուցումից հետո։
Փողոցի մի հատվածում է գտնվում Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցին, որը պատմական նշանակություն ունի Ռուսաստանի ողջ հարավի համար: Կրասնոդարի երկրամասում պահպանված հայկական եկեղեցիներից ամենահինն է։ Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցին այն սակավաթիվ եկեղեցիներից է, որը շարունակել է գործել խորհրդային տարիներին։