Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 16-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝ օգոստոսի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին երեկոյան ժամերին, 21-ին գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 16-17-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վրկ, 18-21-ին՝ 12-15մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում` օգոստոսի 16-ի ցերեկը, 17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 18-ին և 20-ին կեսօրից հետո, 21-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ արևմտյան 2-3 մ/վրկ, 16-17-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 10-14մ/վրկ, 18-21-ին և ամպրոպի ժամանակ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։
Ավելին՝ այստեղ