Նոր գազատար է կառուցվում․ 5 օր գազ չի լինի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ «Գորիս-Նախիջևան» մայրուղային գազատարի կապիտալ նորոգման աշխատանքների շրջանակներում՝ նոր կառուցված գազատարի ներմիացման աշխատանքները իրականացնելու նպատակով` օգոստոսի 15-ին ժամը 11։00-ից մինչև օգոստոսի 20-ը՝ ժամը 11։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Նորավան, Իշխանասար, Բռնակոթ, Ույծ, Շաքի բնակավայրերի գազասպառողների, «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ-ի, «Սիսիանի ՃՇՇ» ՍՊԸ-ի, «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի, «Սուլավա Տ․Ա․Ս․» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ավտոգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Ոսկետափ բնակավայրի Մուսա Լեռ փողոցի գազասպառողների, «ԹԵԳԱԱՐ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 5-րդ միկրոթաղամասի «Ուրենգոյ» թաղամասի, Չարենցի փողոցի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Ավելին՝ այստեղ