Հալլերտաուի գայլուկ աճեցնողներն օգտագործում են արևային մարտկոցներ գայլուկը պաշտպանելու համար
Profibeer.ru-ն գրում է, որ ագրոֆոտոգալվանիկան, որը հողատարածքի օգտագործումն է միաժամանակ գյուղատնտեսական կուլտուրաների աճեցման և արևային էներգիա ստանալու համար, հասել է գայլուկ աճեցնողներին: Գերմանիայի Հալլերտաու շրջանում հայտնվել է առաջին ֆերման, որտեղ գայլուկն աճում է արևային մարտկոցների ստվերում: Արևային մարտկոցները տեղադրվել են Յոզեֆ Վիմմերի 1,3 հեկտարանոց ֆերմայում։ Պիլոտային ծրագիրը տեղական Hallertauer Handelshaus ընկերության հետ համատեղ սկսվել է անցյալ տարվա աշնանը: Արևային մարտկոցները բավականաչափ էներգիա են ապահովում մոտ 250 տնային
տնտեսությունների համար, իսկ գայլուկը ստանում է իրեն անհրաժեշտ ստվերը: Նմանատիպ նախագծերը վերջին տարիներին լայն տարածում են գտել գյուղատնտեսական հողերն ավելի լավ օգտագործելու, բույսերը ջերմությունից պաշտպանելու, խոնավությունն ավելի լավ պահպանելու և հողատարածքներում անհրաժեշտ էներգիան ապահովելու նպատակով: Գերմանական այդ ընկերությունում ասում են, որ դա առաջին նախագիծն է ագրոֆոտոգալվանիկաների ոլորտում, որին մասնակցում են միայն գայլուկ աճեցնողներ, սակայն նմանատիպ բազմաթիվ տնտեսություններ են զարգանում ամբողջ աշխարհում, որտեղ աճեցնում են հացահատիկ, մրգեր, բանջարեղեն։ Այսպիսով, Բրիտանիայում նմանատիպ նախագծեր են փորձարկվում ջերմոցների և պոլիթունելների վրա, իսկ Արևելյան Աֆրիկայում աճեցնում են եգիպտացորեն և այլ մշակաբույսեր, որոնք
կարևոր են տեղի բնակիչների համար: Պարզվել է, որ արևային մարտկոցներով մասամբ ստվերված բույսերը 16 %-ով ավելի քիչ ոռոգում են պահանջում: Փորձերը ցույց են տվել եգիպտացորենի, ցորենի և լոբու բերքատվության աճ, սակայն նման նախագծերում սոխն ու քաղցր պղպեղն ավելի քիչ են հարմար: Ինչպես
բացատրում է Hallertauer Handelshaus-ի ծրագրի ղեկավար Բերնհարդ Գրուբերը, ֆերմայում արդեն օգտագործվում էին արևային մարտկոցներ, ուստի որոշվեց դրանք տեղադրել բույսերից վեր: Վահանակները պաշտպանում են գայլուկն արևից և հիվանդություններից, իսկ անձրևներից հետո խոնավությունը պահպանում
են հողում: Հոկտեմբերին նախագծի արդյունքները կվերլուծվեն գիտական մեթոդներով։ Հետազոտողները ցանկանում են պարզել, թե ինչպես հավասարակշռել գայլուկի ստվերի և արևի լույսի կարիքը, որպեսզի ամեն տարի լավ բերք ստանան: Գրուբերը հայտնել է, որ այս տարվա վերջին Հալլերտաուում նախատեսվում է
տեղադրել արևային մարտկոցների ևս մեկ պարկ՝ գայլուկի դաշտի վրա, 10 անգամ ավելի մեծ, քան այս մեկը։ «Մենք նմանատիպ բազմաթիվ խնդրանքներ ենք ստանում ֆերմերներից, նույնիսկ արտերկրից»,- ասել է նա։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]