Հովհաննես Ազոյանը՝ ավագանու թեկնածու
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հովհաննեսը սիրով համաձայնել է, Երևանի ավագանու ընտրություններին մեզ հետ է մասնակցելու։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասել է «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը՝ խոսելով դերասան Հովհաննես Ազոյանի հետ ավագանու ընտրություններին մասնակցելու մասին։
«Այս պահին ցանկ չունեմ ինձ մոտ, բայց կարող եմ ցուցակի առաջին 4 անուններն ասել․ առաջինը ես եմ, հետո Արամ Գևորգյանը, երրորդը Գեղեցիկ Նազարյանն է, չորրորդը կարծում եմ՝ Հովհաննեսն է։ Ըստ օրենքի ցուցակում ամեն երրորդը կին պետք է լինի և ցուցակի մոտ 30 տոկոսը կուսակցական պետք է չլինեն, այդ պատճառով էլ անգիր չեմ հիշում ցուցակը, բայց այո, Հովհաննեսը, հաստատ, առաջին հնգյակում է»,-ասաց նա։
Դերասան Հովհաննես Ազոյանը նշել է, որ հարցազրույց այս փուլում չի ուզում տալ, սակայն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում կանի այս մասին։
«Բոլոր հարցերին այդ ձևաչափով եմ պատասխանելու»,-ասա Ազոյանը։