Լիլի Մորտոն ավագանու ընտրություններին չի մասնակցի. հայտնի է պատճառը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրեր առաջ մամուլին հայտնի էր դարձել, որ մոդել, երգչուհի, դերասանուհի Լիլի Մորտոն մասնակցելու է Երևանի ավագանու կայանալիք ընտրություններին և ներառված է լինելու «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակում։
Մորտոն հարցազրույցներից մեկում ասել էր, թե կարող ենք նորությունների սպասել, սակայն ավելին չէր ասել։
MediaHub-ի տեղեկություններով՝ դերասանուհին այդպես էլ չի ներառվել նախընտրական ցուցակում։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մորտոն ուշացրել է այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ էին առաջադրվելու համար։ Վերջինս ընտրություններին չի մասնակցի։