ՀՀԿ-ում խաղաղ չէ
Առաջին / Քաղաքական համակարգը դեռ չէր մարսել ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանի հարցազրույցը ժողովրդագրական աղետալի վիճակի մասին, երբ երեկ անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գևորգ Կոստանյանը։ Գևորգ Կոստանյանը մտահոգիչ է համարում այն փաստը, որ ՄԻԵԴ հասցեագրված դիմումների քանակով Հայաստանը առաջատար է Եվրոպայի Խորհրդի անդամ այլ երկրների համեմատ:
Սակայն ուշագրավ է ոչ թե այս փաստի արձանագրումը, այլ այն ռեցեպտը, որն առաջարկում է Կոստանյանը: ՀՀ նախկին գլխավոր դատախազն ասել է, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ կայացվող վճիռների դեպքում դատավորներն իրենց կայացրած ակտերի համար պետք է առնվազն կարգապահական պատասխանատվության ենթարկվեն:
Դատական համակարգն այն կարևոր գործիքներից մեկն է, որի միջոցով Սերժ Սարգսյանն ապահովում է իշխանության կայունությունը և ստատուս քվոն։ Դատարանները դառնում են իշխանության «պահապան հրեշտակները», երբ արտահամակարգային որևէ ուժ, հասարակությունը կասկածի տակ են դնում իշխանության ձևավորման արատավոր մեխանիզմների լեգիտիմությունը։
Վստահաբար կարելի է պնդել, որ հենց դատական համակարգն է իրավական լեգիտիմություն հաղորդել այն իրավիճակին, որում Սերժ Սարգսյանը նախապատրաստում է համակարգային տրանսֆորմացիան։ Դատական համակարգը նաև այն գործիքներից մեկն է, որի միջոցով Սարգսյանն ապահովում է ներհամակարգային ստատուս քվոն, պահպանում է ուժերի բալանսը, իրականացնում է ֆիլտրումներ, բիզնեսի վերաբաժանումներ։
շարունակությունը՝ կայքում