Մեր արարքը ընդամենը նորմալ երևույթ է՝ ծառայել հայրենիքին, ինչպես անում են շատերը․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Պատերազմից հետո գեթ մեկ անգամ Արցախում չեղած մարդուն անհնար է համոզել, որ Ռուբեն Վարդանյանը, Մանե Թանդիլյանը և ես Արցախում աշխատել ենք բացառապես հայրենասիրությունից ելնելով։
Անհնար է, քանի որ եթե հավատա, մի պարզ հարց է առաջանում դրանից հետո՝ իսկ ես ինչո՞ւ չեմ գնացել։
Իսկ մեր արարքը ընդամենը նորմալ երևույթ է՝ ծառայել հայրենիքին, ինչպես անում են շատերը։