Ucom ռոումինգի փաթեթները հնարավոր է ակտիվացնել Ucom հավելվածում
«Յուքոմ» ընկերության շարժական կապի ձայնային ծառայության բաժանորդներն ամառային արձակուրդի մեկնելիս կարող են ակտիվացնել «Ինտերնետ ռոումինգում» 300 ՄԲ, 1ԳԲ, 2ԳԲ, 3ԳԲ և ամենածավալուն՝ «Ինտերնետ ռոումինգում 8ԳԲ» փաթեթը Ucom բջջային հավելվածի միջոցով և կիսվել ամառվա հուշերով մտերիմների հետ։ Անհրաժեշտ է ներբեռնել Ucom բջջային հավելվածի թարմացված տարբերակն App Store-ից կամ Google Play-ից, գրանցվել և մուտք գործել ռոումինգի բաժին։ Ռոումինգի բաժնից պետք է ընտրել ճամփորդության երկիրը, որի վրա սեղմելով՝ օգտատերերը կտեսնեն թե՛ տվյալ երկրում ճամփորդելու սակագներն ըստ օպերատորների՝ առանց որևէ փաթեթի ակտիվացման, և թե՛ «Ինտերնետ ռոումինգում» փաթեթների ծավալը և արժեքը, որոնք գործում են հասանելի երկրներում ամենամատչելի սակագին առաջարկող օպերատորին միանալիս։
«Ամբողջ ամառվա ընթացքում Ucom-ի բաժանորդները կարող են 65-ից ավելի եվրոպական և հայտնի ծովափնյա երկրներում ճամփորդելիս, օրինակ՝ Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, Մոնտենեգրոյում, Եգիպտոսում կամ Վրաստանում, օգտվել գերարագ ինտերնետի 1ՄԲ-ն սկսած 2,99 դրամ սակագնից, եթե Ucom հավելվածի միջոցով ակտիվացնեն «Ինտերնետ ռոումինգում 8ԳԲ» փաթեթը և տեղում միանան համապատասխան օպերատորների ցանցին», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Հիշեցնենք, որ որևէ փաթեթ չակտիվացնելու դեպքում մինչև օգոստոսի 31-ը բաժանորդներն ամեն դեպքում կօգտվեն ռոումինգում ինտերնետի ավելի մատչելի՝ 9 դրամ/ՄԲ հատուկ սակագնից՝ նախկին 15 դրամ/ՄԲ-ի փոխարեն, մասնավորապես Բուլղարիա, Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա և Մոնտենեգրո ուղևորվելիս և համապատասխան օպերատորներին միանալիս: Ի դեպ, 9 դրամ/ՄԲ սակագինն անժամկետ գործում է Եգիպտոսում Orange, Վրաստանում Geocell/Magticom, ԱՄԷ-ում du և ԱՄՆ-ում T-Mobile օպերատորներին միանալիս:
Հավելենք, որ ռոումինգի ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանից մեկնելուց առաջ՝ Ucom բջջային հավելվածի օգնությամբ։