Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ի ուշ երեկոյան, 8-9-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-7-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 4-ի երեկոյան ժամերին սպասվում է, 5-ի, 8-9-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հուլիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։