Ռուսաստանում ապակայունացման պրոցեսները զարգանալու դեպքում իրենց ազդեցությունը կարող են ունենալ ողջ աշխարհի, այդ թվում՝ մեր տարածաշրջանի վրա․ Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Խոր անհանգստությամբ հետևում եմ Ռուսաստանում կատարվող իրադարձություններին։ Աստված մի արասցե, Ռուսաստանում ապակայունացման պրոցեսները զարգանալու դեպքում իրենց ազդեցությունը կարող են ունենալ ողջ աշխարհի, այդ թվում՝ մեր տարածաշրջանի վրա։ Համոզված եմ, որ նախագահի և Գերագույն Գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ Ռուսաստանն ի զորու է վերականգնել անդորրը՝ ցուցաբերելով թե´ վճռականություն, թե´ արդարամտություն, և թե´ մեծահոգություն նրանց հանդեպ, ովքեր հետ կկանգնեն վտանգավոր շարունակությունից՝ գիտակցելով քայլերի հնարավոր ծայրահեղ հետևանքները։
Վստահ եմ, որ Ռուսաստանի օրինական իշխանությունները, հասարակության լայն շերտերի աջակցությամբ, կարողանալու են կայունացնել վիճակը, խուսափել վատթարագույն սցենարներից։ Կոչ եմ անում Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին՝ որպես բարեկամ պետությունում ապրող ու աշխատող հայեր, որպես այդ երկրի օրինավոր և հարգված քաղաքացիներ,
ցուցաբերել բարձր քաղաքացիական գիտակցություն, վստահել օրինական իշխանություններին և անել իրենցից կախվածը՝ ժամ առաջ երկրում կայունության և բնականոն կյանքի վերականգնման համար։
С глубокой тревогой и беспокойством слежу за происходящими в России процессами.И если негативные процессы в России будут продолжатся ( не дай Бог) то они окажут прямое влияние не только на весь мир но и на наш регион в частности. Убежден, что под руководством президента и Верховного главнокомандующего России, российский народ в состоянии восстановить мир и покой, проявив решительность, справедливость, и великодушие по отношению к тем, кто осознавая страшные последствия своих шагов отступит от опасного пути.
Уверен, что законные власти России при поддержке широких слоев общества смогут стабилизировать ситуацию дабы избежать наихудших сценариев. Я призываю наших соотечественников, проживающих в России армян (граждан Армении) живущих и работающих в дружественном государстве, так и законопослушных армян граждан России,
проявить высокое гражданское сознание, довериться законным властям и сделать все от них зависящее для скорейшего восстановления стабильности и нормальной жизни в Российской Федерации.