Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության տարածքում` հունիսի 17-ի ցերեկը, 19-22-ն առանձին շրջաններում, 18-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 17-22-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 17-ի և 19-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 18-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +26+28։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+25,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +8 + 11, ցերեկը՝ + 20 + 24,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +26+28,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +9 + 13, ցերեկը՝ + 19 + 24,
Լոռիում՝ գիշերը՝ +10+ 14, ցերեկը՝ + 23 + 27,
Տավուշում՝ գիշերը՝ +12 + 17, ցերեկը՝ + 26 + 31,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8 + 11, ցերեկը՝ + 20 + 23,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +15 + 19, ցերեկը՝ + 25 + 29,
Արարատում՝ գիշերը՝ +17 + 20, ցերեկը՝ + 27 + 31,
Արմավիրում՝ գիշերը՝ +16 + 19, ցերեկը՝ + 27 + 31,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+23,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +26+31,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+ 21, ցերեկը՝ + 33+ 36,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+28,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +18 + 21, ցերեկը՝ + 33 + 36