Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”
Общество

Կայացավ «Սյունյաց Երկիր» ամսագրի` «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակին նվիրված շնորհանդեսը

Հայաստանի հանքարդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, 2022 թվականին բոլորեց հիմնադրման 70-ամյակը:
 
«Սյունյաց երկիր» թերթի ստեղծագործական կոլեկտիվի աշխատասիրությամբ ընթերցողի սեղանին է դրվել մի հատուկ համար՝ ամսագրային տարբերակով՝ նվիրված հանրապետության խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության հոբելյանին:
 
2022 թվականին պետք է անցկացվեին կոմբինատի հոբելյանին նվիրված հանդիսությունները, բայց մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ կայանում են մեր ժամանակներում:
 
Ինչևէ, հունիսի 8-ին Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում տեղի ունեցավ «Սյունյաց երկրի»՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 70 տարեկան է» ընդհանուր խորագիրը կրող հատուկ համարի շնորհանդեսը:
 
Մշակույթի պալատի կոլեկտիվը (տնօրեն՝ Նարա Մկրտչյան) և կոմբինատի լրատվության ու հասարակության հետ կապերի բաժինը ջանացել էին, որ միջոցառումը պատշաճ ընթացք ունենա...
 
Ճեմասրահի մի անկյունը ձևավորված էր «Սյունյաց երկիր» թերթի՝ տարբեր տարիներին կոմբինատին նվիրված համարների նյութերով: Մի կողմում էլ վերջին երեք տարում «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի համարները ցուցադրող վահանակներ էին:
 
Ճեմասրահում երաժիշտների երկյակը՝ Քաջարանի արվեստի դպրոցի դասատուներ՝ ջութակահարուհի Արմինե Հարությունյանը, դաշնակահարուհի Մարիետա Դավթյանը, դասական ստեղծագործությունների մեղեդիներ էր հնչեցնում՝ տոնական մթնոլորտ ստեղծելով:
 
«Սյունյաց երկրի» հատուկ թողարկման մասին խոսք ասաց թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը: Բանախոսը ելույթը սկսեց այն փաստի արձանագրումով, որ այս տարվա հոկտեմբերի 1-ին լրանում է թերթի հիմնադրման 20-ամյակը, և անցած տարիներին հրատարակվել է թերթի չորս տասնյակից ավելի հատուկ համար՝ նվիրված մարզի երևելի մարդկանց, հանրապետության կյանքում մեծ նշանակություն ունեցած հասարակական-քաղաքական իրադարձություններին, Սյունիքի ոստաններին: Իսկ հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության օժանդակությամբ 2021-ից հրատարակվում է «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը: Հատուկ համարների շարքում որոշակի տեղ են զբաղեցնում մարզի տնտեսությանը, այդ թվում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինին նվիրված համարները:
 
Իմաստավորելով օրվա խորհուրդը՝ Սամվել Ալեքսանյանը նշեց, որ առաջին անգամ հատուկ թողարկմամբ թերթը կոմբինատին անդրադարձել է դեռևս 2002 թվականին, երբ լրացավ ձեռնարկության կեսդարյա հոբելյանը. նախաձեռնությունը երջանկահիշատակ Մաքսիմ Հակոբյանինն էր: Դրանից հետո «Սյունյաց երկիր»-ը ներկայացրել է կոմբինատի սեփականաշնորհման գործընթացը, մեկ այլ համարով՝ Քաջարանը՝ քաղաքի կարգավիճակ շնորհելու 50-ամյակի կապակցությամբ, էլի եղել են հիմնարար հրապարակումներ: Դրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր արժանիքները, առանձնահատկությունները, արծարծվող թեմաները ներկայացնելու-մատուցելու ձևերը:
 
Կոմբինատի 70-ամյակին նվիրված համարն էլ իր առանձնահատկություններն ունի և մի քանի առումով տարբերվում է նախորդներից: Նախ՝ այն տպագրված է ամսագրային տարբերակով, կավճապատ թղթի վրա, հաջողությամբ լուծվել են ձևավորման և դիզայնի խնդիրները, արվել է հնարավորը, որ այն արժանի լինի հոբելյանին ու գրավիչ՝ ընթերցողի համար:
 
Թերթի սկզբնամասում ներկայացված է ընկերության գլխավոր բաժնետերը՝ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որը 15 տարի շարունակ հայաստանյան տնտեսության առաջատարների շարքում է: Համարը բացվում է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյի շնորհավորանքով և Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի օրհնությամբ:
 
Համարը, հիրավի, աչքի է ընկնում մի շարք արժանիքներով՝ կոմբինատի գործունեության առավելագույն թափանցիկություն, նյութերի արժանահավատություն, ժանրային բազմազանություն, առկա պրոբլեմների շուրջ մասնագիտական քննարկումներ, մարդկային կապիտալի արժևորում...
 
Սույն բացառիկ համարը աչքի է ընկնում մի հանգամանքով ևս. ձեռնարկությանը նվիրված նախորդ համարներում կոմբինատի ղեկավարների միջոցով էր հիմնականում ցույց տրվում այն ամենը, ինչ կատարվում էր ընկերությունում: Արտադրության մյուս օղակները գրեթե դուրս էին մնում տեսադաշտից: Այս անգամ մեծապես անդրադարձ կա միջին օղակի գործունեությանը՝ բացահանքից մինչև հարստացուցիչ ֆաբրիկա, տրանսպորտային հանքուղուց մինչև անալիտիկ լաբորատորիա և մյուս արտադրական տեղամասեր:
 
Նյութերը պատրաստելիս անհրաժեշտ էր լինում բախվել հանքարդյունաբերության ոլորտի բազմազան տերմինների, տեխնիկական լեզվամտածողության հետ և հարկ էր լինում ճշտել դրանց հայերեն համարժեքները, ու այդ խնդրում խմբագրությանն օգտակար եղան տվյալ բնագավառի մասնագետները, որի համար բանախոսը երախտագիտություն հայտնեց նրանց:
 
Համարում հատուկ անդրադարձ է եղել ընկերության սոցիալական քաղաքականությանը Սյունիքի մարզում և հատկապես Քաջարան, Կապան ու Սիսիան համայնքներում: Մասնավորապես ի ցույց է դրվել այն հսկայական օժանդակությունը, որ ուղղվում է «Սյունիք» ֆուտբոլային ակումբին, Քաջարանի մարզահամալիրին, Մշակույթի պալատին, «Գտնված երազ» և «Մանկության մոլորակ» մանկապարտեզներին, մարդկանց, ովքեր առողջությունը պահպանելու խնդիր ունեն:
 
Արժանին մատուցվեց «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմին՝ Վահրամ Օրբելյան, Գայանե Բաղդասարյան, Գրիշա Սահակյան, Մարի Նավասարդյան, Մանե Ղազարյան, Շուշաննա Հարությունյան, Վասիլ Սահակյան, Աննա Ալեքսանյան, մարդիկ, ովքեր իրենց առջև դրված գործն անում են ամենայն պատասխանատվությամբ և գեղարվեստական պատշաճ մակարդակով...
 
Համարը չէր կայանա նախանշված տեսքով ու բովանդակությամբ, եթե չլիներ ընկերության լրատվության ու հանրության հետ կապերի բաժնի ամենօրյա աջակցությունը (բաժնի պետ՝ Արայիկ Մարգարյան): Այս համատեքստում բանախոսը երախտագիտության խոսքեր հնչեցրեց Արայիկ Մարգարյանի, բաժնի բազմահմուտ աշխատակից Լիլիթ Իսրայելյանի, բաժնի նախկին ղեկավար Սոս Դավթյանի, բաժնի աշխատակիցներ Նվեր Զելյայի ու Հայկ Թադևոսյանի հասցեին:
 
Թերթի հատուկ թողարկմանը մեծապես օգնեցին կոլեկտիվի վաղեմի բարեկամ Աննա Սաղաբալյանը՝ իր պատրաստակամությամբ ու արհեստավարժությամբ, ինչպես նաև Ռուզաննա Գրիգորյանը՝ «Գեոպրոմայնինգ» ընկերության մամուլի խոսնակը:
 
Ելույթի ավարտին բանախոսը նշեց. «Խոսքը, գրավոր խոսքը, հանրային խոսքը ոչ սովորական, դժվարին ժամանակներ են ապրում: Եվ այս հանգրվանում փառք ու պատիվ այն տնտեսվարողներին, այն իշխանավորներին, այն անհատներին, ովքեր գիտակցում են գրավոր խոսքի դերը, նշանակությունը և նպաստում դրա զարգացմանը:
 
Բարեբախտաբար, խոսքի կարևորության, մամուլի դերի պատշաճ ըմբռնում-ընկալում ենք տեսնում ԶՊՄԿ-ի ներկայիս ղեկավարության շրջանում: Հետևաբար մեր շնորհակալությունն ենք հղում ընկերության ղեկավարությանը՝ պարոն Խուդոլիյի գլխավորությամբ: Այս համատեքստում նշում ենք գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի, գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանի, ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի դերակատարությունը, հոգևորը կարևորելու, ոլորտին աջակցելու նրանց ջանքերը»:
 
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանն իր շնորհավորանքում այն միտքը հայտնեց, որ «Սյունյաց երկրի» հատուկ թողարկումը համակողմանի տեղեկություն է տալիս կոմբինատի տարբեր օղակների և՛ անցած տարիների, և՛ ներկայիս գործունեության մասին: Նա կարևորեց հատկապես լրատվական ժանրերի հանդեպ խմբագրակազմի պրոֆեսիոնալիզմը և խոսքի բարձր կուլտուրան, որն անհնար է չնկատել համարի նյութերին ծանոթանալիս:
 
Իրենց ելույթներում «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համարն արժևորեցին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգային համագործակցության գծով տնօրենի տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիմեա Աղամյանը, կոմբինատի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը:
 
Շնորհանդեսը վարում էր Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Տիգրան Ղուկասյանը:
 
Իսկ ամենավերջում անմիջական զրույց ծավալվեց աղանդերի սեղանի շուրջ:
 
Վահրամ Օրբելյան
 
Լուսանկարները՝ Նվեր Զելյայի և Մխիթար Հովհաննիսյանի