Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против Возвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Иранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануСила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлением
Политика

Այս ամեն ինչը պետք է կանգնեցնել, մենք ունենք իրավիճակ, որ կարող է Արցախը չլինել. Ռուբեն Վարդանյան

Հասարակական-քաղաքական  գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը:

Մոսկվայում Փաշինյան-Ալիև-Պուտին հերթական հանդիպումը կայացավ։ Եվ՞։

Ռուբեն Վարդանյան -Ակնհայտ էր, որ դա ամբողջական տապալում էր։ Ակնհայտ էր, որ, ցավոք, արցախցիների շահերի տեսանկյունից այդ ամենը չափազանց բացասական էր։

Դուք սպասո՞ւմ էիք, որ Բրյուսելում, Երևանում հնչած հայտարարություններից հետո Մոսկվայում ա՞յլ հայտարարություն կհնչի։

Ռուբեն Վարդանյան -Ամեն դեպքում, քաղաքականությունն այնպիսի բան է, որ հայտարարությունն այլ է, գործողությունները՝ այլ։ Պետք է նայել՝ քանի րոպե էր հանդիպումը, ինչպիսին էր մամուլի ասուլիսը։ Օրինակ՝  ԱՄՆ-ում մեկուկես րոպեից Բլինքենը դուրս եկավ մենակ, առանց երկու նախարարների։ Այստեղ հանդիպումը 20 րոպե էր։ Դու հետևում ես, թե ինչպիսի ինֆորմացիա են հրապարակում, ինչպիսի ինֆորմացիա չեն տալիս, ինչ է տեղի ունեցել, ինչպիսի որոշումներ են հրապարակվել։ Ամեն ինչ պարզ է․ ցավոք, հերթական անգամ մենք տապալել  ենք բանակցությունները։

Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ մայիսի 22-ի հայտարարությանն արձագանքեցիք նաև Դուք։ Շատերը դա համարում են Արցախի դատի վախճանը։ Դու՛ք ի՞նչ կարծիքի եք։

Ռուբեն Վարդանյան -Մի կողմից նա ինչ-որ նոր բան չէր ասել. մեկ անգամ այդպիսի հայտարարություն արդեն հնչեցվել էր, մյուս կողմից՝ արդեն հստակ ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում՝  ոչ թե որպես հնարավոր տարբերակ, այլ իր կողմից ընդունեց, որ դա որպես խնդիր չի համարում։ Ես արդեն մի քանի ասել եմ, որ սա անընդունելի է մեզ համար և ուզում եմ հիշեցնել նրա իսկ խոսքերը՝ Արցախի հարցը  պետք է որոշեն Հայաստանի քաղաքացիները, Արցախի քաղաքացիները և այն պետք է ընդունվի Ադրբեջանի քաղաքացիների կողմից։ Ինքը հրաժարվել է իր խոստումից, ինքը հրաժարվել է այն հայտարարությունից, որն արել է, երբ դարձել է վարչապետ առաջին անգամ,  և երբ ընտրվել է 2021-ին։ Ես նորից եմ ասում, որ նրա որոշումով չպետք է լինի, ինքն արդեն ասել է բանաձևը՝ առանց մեր ժողովրդի, մեր իշխանության դիրքորոշման ոչ մի բան չի կարող ստորագրել:

Արցախից իշխանությունները պատասխանեցին, դրան էլ հավանաբար տեղյակ եք։ Ե՞վ։

Ռուբեն Վարդանյան -Բացի հայտարարություններից պետք են քայլեր, ինձ թվում է՝ սա արդեն այն իրավիճակն է, երբ դանակը հասել է ոսկորին: Կան մարդիկ, որոնք պարզապես շատ անգրագետ են, որոնք ասում են՝ դե ի՞նչ է եղել, Արցախում հայեր են ապրում, Գլենդեյլում հայեր են ապրում, Ջավաքխում հայեր են ապրում։ Այդպես ասողներն իրավունք չունեն քաղաքական գործունեությամբ զբաղվել և չեն հասկանում, որ մեծ տարբերություն կա Վրաստանում և Արցախում ապրող հայերի կարգավիճակի միջև։ Այդ առումով մենք պետք է շատ հստակ, կտրուկ քայլեր անենք, որ ցույց տանք՝ սա չի ընդունվելու, և չի կարող լինել որոշում, որն ընդունվելու է ինչ-որ իշխող ուժի կողմից Հայաստանում:

Գործողություններ ակնկալում եք Արցախո՞ւմ, Արցախի՞ իշխանություններից։

Ռուբեն Վարդանյան -Ե՛վ Արցախում, և՛ Հայաստսնում: Եթե հանկարծ Արցախը մենք կորցրեցինք, մենք կորցնելու ենք Հայաստանը, ես դա ասել եմ մի քանի անգամ, 2020-ի պատերազմից հետո երևի հնչեցրել եմ 4-5 անգամ տարբեր տեղերում, միշտ դրա մասին բարձրաձայնել եմ, և իշխող ուժից պատասխան եմ ստացել, թե՝ ինչպես կարելի է նման բան ասել։ Այո՛, ասել եմ և ասելու եմ՝ կորցնելով Արցախը, մենք կորցնելու ենք Հայաստանը։

Ի՞նչ եք ակնկալում Արցախի իշխանություններից, ասենք՝ հայտարարությունն արեցին, որ եթե ընդունվի մի որոշում կամ ստորագրվի մի որոշում, որը հակասում է Արցախի ժողովրդի կամքին, մենք դա չենք ընդունի։ Դրանից բացի ի՞նչ պետք է անի։

Ռուբեն Վարդանյան - Շատ պարզ՝ պետք է պատրաստվել դրան, պետք է հստակ մարդկանց հետ ներսում քննարկել, թե դա ինչի կբերի, որովհետև շատ կարևոր է, որ մարդիկ ճիշտ հասկանան հետևանքները։ Եթե մենք ասում ենք՝ կարմիր գիծ է, բայց մի քիչ թող անցնեն կամ հայտարարություն է, բայց ոչինչ, եկեք ձևը գտնենք: Քաղաքականության մեջ, այո,  հնարավոր է փորձել դիվանագիտությամբ գտնել լուծումներ,  բայց գալիս է ժամանակ, երբ հետադարձի ճանապարհ չի լինում, որովհետև եթե Արցախն ընդունվում է Ադրբեջանի մի մաս, հետևանքները․․․ Ես չեմ ուզում բարձրաձայնել, բայց Ալիևը երեկ արդեն ուրիշ բառեր էր ասում։ Եթե Դուք հիշում եք ինչ ասաց՝ «Ադրբեջանի քաղաքացիները՝ հայկական ծագումով»: Եվ դժվար չէ կանխատեսել, թե ինչ է լինելու առաջիկա ամիսներին, եթե մենք չկանգնեցնենք այս շարժումը հենց հիմա։

Կանգնեցնելու տարբերակներ տեսնո՞ւմ եք։

Ռուբեն Վարդանյան -Այո՛,  ժողովրդի և իշխանության միասնական դիրքորոշումը, որ դա չի ընդունվելու մեր կողմից և համախմբումն այդ գաղափարի շուրջ: Դա նշանակում է, որ մենք  չպետք է թույլ տանք ու  դա անպայման իրագործվի քայլերով։

Վերադառնանք ձեր գործունեությանը։ Նախօրեին Ստեփանակերտում կայացած հանդիպմանը անոնսեցիք, որ նախատեսում եք հիմնադրամ ստեղծել շուրջ 60 միլիարդ  դրամի ծրագրեր անելու համար։  Մանրամասնեք որքան հնարավոր է, ինչի՞ մասին է խոսքը.

Ռուբեն Վարդանյան -Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ մինչև  2020 թվականի պատերազմը և  դրանից հետո, տասնյակ միլիոն դոլար ենք ներդրել Արցախում` տարբեր ծրագրերի մեջ։ Մենք, իսկ մենք ասելով նկատի ունեմ իմ ընկերների հետ միասին իրականացված  տարբեր ծրագրերը,   միայն «Ավրորան» շուրջ հարյուր նախագիծ է իրագործել այստեղ,  և  մենք էլ  շարունակել ենք դա։ Անցյալ տարի ստեղծված «Մենք ենք, մեր սարերը»  գործակալությունն արդեն մոտ 2 միլիարդ դրամի տարբեր ծրագիր է իրականացրել այստեղ։

Ուղղակի շատ կարևոր է հասկանալ՝ ո՞րն է նպատակը։ Համախմբել մարդկանց գաղափարի շուրջ, ստեղծել ճանապարհային քարտեզ։ Հասկանալ, ո՞ր  ուղղությամբ  է անհրաժեշտ աշխատել։ Իսկ ամենակարևորը`  ինչ  մարդկային, ֆինանսական ռեսուրս ունես, և  ուրիշ կարևոր  ռեսուրսներ՝ այս  իրականության  համար։ Հիմա, մենք անցանք այս ճանապարհը, հաստատեցինք նպատակը, հաստատեցինք, որ պատրաստ ենք այդ նպատակի շուրջ համախմբվել, պատրաստ ենք իրականացնել շատ մեծ աշխատանք: Դրա համար պետք  է ռեսուրս։ Եվ այս իրավիճակում մենք որոշեցինք, որ  պետք է լուրջ գումարներ ներդնել, որովհետև  մենք ունենք շատ քիչ ժամանակ` իրականությունը  փոխելու։ Եվ չնայած աշխարհում եղած  բոլոր խնդիրներին` մեծ գումար է հայտարարված, որը ներդրվելու է  այս նպատակին հասնելու համար։ 
- 60 միլիարդից 20  միլիարդը նշել եք, որ Վարդանյան ընտանիքինն է։ Իրատեսական եք համարում այդքան գումար հավաքելը, երբ Արցախի շուրջ այդքան մարտահրավերներ կան։

Ռուբեն Վարդանյան -Փորձելու ենք ամեն ինչ անել։ Ես ասել եմ, որ իմ ամենամեծ հպարտությունն այն է, որ իմ իրականացրած ծրագրերը կոլեգիալ են եղել:  Իմ ընտանիքը մոտ 500 միլիոն դոլար է ներդրել տարբեր ծրագրերում։ Մոտ մեկ միլիարդ դոլար ուրիշ մարդիկ են ներդրել։ Եվ դա շատ մեծ հպարտությամբ եմ ասում։ Հազվագյուտ է, երբ հարուստ մարդը, ունենալով հնարավորություններ, աշխատում է ուրիշ մարդկանց հետ։ Մոտ 700 պրոյեկտ ենք իրականացրել կամ մասնակցել դրանց իրականացմանը: Մոտ հազար ուսանողի կրթաթոշակ ենք տվել։ Հարյուրավոր մարդկանց ենք օգնել, եթե համարել ենք, որ դրա կարիքը կա։ Գումարը հատկացրել ենք պրոֆեսիոնալ մենեջերներին, ոչ թե անհատ մարդկանց։ Անելու եմ ամեն ինչ, ինչքան ուժ ունեմ, իմ ընկերների հետ։ Վստահ եմ, որ կհաջողենք։

Եթե դուք ասում եք այսօր, որ 60 միլիարդ ներդրումներ եք անելու, բայց քաղաքական դաշտը հանգիստ թողեք, իշխանափոխություն չենք անում, դե պայմանները խստացված են, հանրահավաքներ չենք անում։ Բայց ձեր կողքի մարդիկ քաղաքական գործիչներ են կամ կուսակցություններ են։ Ունեն իրենց նպատակները։ Քաղաքական ուժի նպատակը իշխանության գալն է։ Եթե այդ դուռը փակում եք, ի՞նչ են անելու նրանք:

Ռուբեն Վարդանյան -Ի՞նչ  իշխանության մասին է խոսքը: Մենք ունենք Սարդարապատի իրավիճակ,  ունենք վերջին հնարավորությունը՝ պաշտպանել մեր հայրենիքը։ Հանրահավաքի ժամանակ ես շատ կոնկրետ ասել եմ, որ այսպես ենք տեսնում իրավիճակը։ Եթե դուք նույն ձև եք տեսնում, և´ իշխող ուժը, և´ նախագահը, և´  Ազգային ժողովը, եկեք  որոշենք՝ հայրենական պատերազմի իրավիճակում կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է անենք։ Կոնկրետ, ամեն օրվա: Եթե դուք դա չեք անելու, մենք առանց ձեզ դա անեու ենք, մենք ուզում ենք պաշտպանել մեր երկիրը: Շատ կարևոր է, որ մենք ունենք մեր պետությունը։ Մենք 30 տարի կառուցել ենք Արցախի անկախ պետական համակարգը։ Բայց, ցավոք, կարող է այնպես լինել, որ պետական համակարգի ղեկավարը պատրաստ չի դրան։ Դա միայն նրա որոշումն է լինելու: Բայց որպես առաջնորդներ, որոնք պատասխանատու են մեր հայրենիքի համար, մենք մեր  քայլերն անելու ենք։ Մենք, միևնույնն է, պաշտպանելու ենք Արցախը։

Հիմա ավելի ճիշտ ու ուժեղ կլինի, եթե դա անեն ողջ պետական համակարգը և հասարակությունը միասին։ Եթե ոչ՝ ես վստահ եմ, որ հազարավոր մարդիկ դուրս կգան` պաշտպանելու մեր երկիրը, որ ձեր և մյուսների երեխաները կարողանան այստեղ ապրել։ Ուրիշ  ձև չկա։ Հիմա նախագահը քննարկում  է տարբեր բաներ,  տարբեր սցենարներ, ԱԺ նախագահը պահանջում է նրա հրաժարականը։ Էլի ինչ- որ անձերի, պաշտոնների շուրջ խաղեր են գնում։ Վերջացրե´ք: Այս  ամեն ինչը պետք է կանգնեցնել։ Մենք ունենք իրավիճակ, որ կարող է Արցախը չլինել։ Իսկ դուք ցանկանում եք ձեր անձնական հարաբերությունները պարզել։ Իհարկե, անընդունելի է այս իրավիճակում պաշտոնների համար պայքարել։.... Մենք զինվորներ ենք, որ պիտի պաշտպանենք մեր հայրենիքը։ Եթե այսօրվա դրությամբ ես պետք է, որ լինեմ փոքր համայնքի զինվոր, կլինեմ փոքր համայնքի զինվոր, ոչ թե ասելու եմ, թե ինձ մինչև պաշտոն չտաք, չեմ պայքարելու։ Ուրիշ ձև չի կարող լինել: