«Համախմբում» շարժման խորհուրդը հայտարարում է, որ իր մասնակցությունը կբերի մայիսի 20-ին Կոռնիձորում տեղի ունենալիք հանրահավաքին
«Համախմբում» շարժման խորհուրդը հայտարարում է, որ աջակցում է և իր մասնակցությունը կբերի մայիսի 20-ին Կոռնիձորում տեղի ունենալիք հանրահավաքին՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիվ, ցեղասպան քաղաքականության, ի դատապարտումն Հայաստանի կառավարության պարտվողական քաղաքականության, ի պաշտպանություն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ի աջակցություն Արցախի շրջափակումը վերացնելուն ուղղված գործնական քայլեր ձեռնարկելու պահանջի և ի ցույց սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը մեր անվերապահ աջակցության։