Ադրբեջանում կես գյուղ պատվաստվել է կատաղության դեմ
Ադրբեջանի գյուղերից մեկում կատաղության դեմ զանգվածային պատվաստում պետք է իրականացվել։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախ՝ մայիսի 16-ին, Շաբրանի շրջանի Գորգան գյուղի 9 բնակիչ, այդ թվում՝ չորս երեխա, դիմել են Շաբրանի շրջանի կենտրոնական հիվանդանոց՝ պատվաստման համար։
Պարզվել է, որ 25 օր առաջ գիշատիչները հարձակվել են գյուղացի Անվար Փիրիևին պատկանող ֆերմաներից մեկի մանր անասունների վրա։ Ֆերմայի տերը մորթել է վիրավոր ոչխարին և մսով կերակրել ֆերմայում գտնվող իր շներին։ Ավելի ուշ նա նկատել է, որ հիվանդ են նաև այլ ոչխարներ։ Պիրիևը մորթել է նրանց և կերել ընտանիքի անդամների հետ։ Տեսնելով, որ մի քանի օրում սատկել է ևս 10 ոչխար, ֆերմայի տերը դիմել է պետական մարմիններին։ Տղամարդուն և նրա ընտանիքի մոտ 20 անդամներին հակակատաղության ներարկումներ են արել և հսկողության տակ են վերցրել։ Պիրիևի ֆերմայի մնացած ոչխարներին մորթել են, այրել և թաղել։