Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Երկար տարիներ իշխանությունները «ջրի փողերով» ջուր են ծեծել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստն» իր դեկտեմբերի 2–ին հրապարակված թիվ 19 համարում՝ «Ջուր մատակարարող մասնավոր ընկերությունները գործել են պետական բյուջեից ստացվող գումարներով» հոդվածով ներկայացրել էր, որ հանրապետության ջրամատակարարման գործընթացն իրականացվել է տարբեր մասնավոր ընկերությունների միջոցով: Սակայն պարզվում է, որ դրանք որպես ՓԲԸ–ներ «փաթեթավորելով» իրականում գործել են պետության փողերով՝ մասնավորի գրպանի համար սկզբունքով:
Ստացվում է, այդ կիսապետական և կիսասեփական ընկերությունները մի կողմից պետական բյուջեից սուբսիդիայի անվան տակ գումարներ են ստացել, իսկ մյուս կողմից էլ բնակիչներից են գումարներ գանձել: Ամենաուշագրավն այն է, որ այս ընկերություններն ինչ գին ցանկացել են՝ կարողացել են «սղղացնել», իսկ իրականում մարդկանց ջրով ապահովելու ծառայություն մատուցելու գործը «կազմակերպել» են այնքանով՝ որքանով:
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից «Փաստին» տրամադրած տեղեկության համաձայն «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Շիրակ ջրմուղկոյուղի» և «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ–ները հանդիսացել են պետական մասնաբաժնով ընկերություններ:
««Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ–ն հանդիսանում է 100% պետական մասնաբաժնով ընկերություն, «Լոռի» ջրմուղկոյուղի» ՓԲԸ–ն՝ 85,13% պետական մասնաբաժնով ընկերություն, «Շիրակ» ջրմուղկոյուղի ՓԲԸ–ն՝ 78,18% պետական մասնաբաժնով ընկերություն և «Նոր Ակունք» ՓԲԸ–ն՝ 77,72 պետական մասնաբաժնով ընկերություն:
Ընդ որում ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով ընկերությունների կառավարման իրավունքը հանձնվել է մասնավոր կառավարչին՝ ֆրանսիական «ՍԱՈՒՐ ԷՍ ԷՅ» (SAUR S.A.) կազմակերպությանը, սակայն ընկերությունների պետական մասնաբաժնի չափը մնացել է անփոփոխ»,– ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանում:
Ի դեպ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ–ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 27.02.2009 թվականի N71–Ն որոշմամբ հատկացված սպառողների խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների հաշվարկներում բացի ընկերության սեփական եկամուտներից նախատեսվել է ՀՀ պետական բյուջեից 863,36 մլն դրամի չափով գումար տրամադրել:
Իսկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներով հաստատված ծառայությունների մատուցման սակագների հաշվարկներում ամրագրված սկզբունքներից ելնելով էլ 2015–ին պետբյուջեից փաստացի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ–ին հատկացվել է 2,170,687,9 հազար, «Նոր Ակունք» ՓԲԸ–ին՝ 299,609,8 հազար, «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ–ին՝ 756,892,7 հազար, «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ–ին՝ 1,031,766,2 հազար դրամ սուբսիդիա:
Այսինքն, նշված 4 ընկերություններին պետբյուջեից ընդհանուր առմամբ տրամադրվել է 4,258,958,6 հազար դրամ գումար, որը ենթադրաբար հատկացվել է ընկերությունների կառավարման իրավունքը ստանձնած մասնավոր կառավարիչ՝ ֆրանսիական «ՍԱՈՒՐ ԷՍ ԷՅ» (SAUR S.A.) կազմակերպությանը:
Ինչ վերաբերում է այս տարվան, ապա ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկություններով՝ 07.12.2016 թ.–ի դրությամբ նշված ընկերություններից «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ–ին հատկացվել է՝ 3,108,951,0 հազար, «Նոր Ակունք» ՓԲԸ–ին՝ 211,128,9 հազար, «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ–ին՝ 382,768,2 հազար, «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ–ին՝ 521,851,3 հազար դրամ սուբսիդիա:
Այսինքն, 2016–ի մինչև նշված ժամկետն ընկած ժամանակահատվածը պետական բյուջեից հատկացվել է 4,224,699,4 հազար դրամ սուբսիդիա, որը հավանաբար մինչև տարվա ավարտը կհասնի նախորդ տարվա ընթացքում տրամադրված գումարին:
Անշուշտ կարելի է հաշվարկել նաև, թե նշված ընկերությունների 15–ից 22% փայաբաժնի տերերը որքան գումար են ստացել այս գումարներից: Հետաքրքիր կլինի պարզել նաև, թե՝ ֆրանսիական մասնավոր «ՍԱՈՒՐ ԷՍ ԷՅ» (SAUR S.A.) կազմակերպությանն իրականում ինչքանո՞վ է ձեռնտու եղել բազում խնդիրներ ունեցող մեր ջրային տնտեսության կառավարումը ստանձնելը կամ առհասարակ հնարավո՞ր էր նման պայմաններում ընդհանրապես երազել եկամուտ ստանալու մասին:
Այս «բարդ» մաթեմատիկական հաշվարկից իրականում պետք է փորձեն գլուխ հանել պատկան մարմինները ու նաև հանրությանը բացատրեն, թե իրականում ո՞ր ուղղությամբ կամ ո՞ւմ գրպաններն են գնացել պետբյուջեից ու բաժանորդներից գանձած գումարները:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: