Ադրբեջանցի սպան գնդակահարել է իր իսկ բռնաբարած ազգությամբ թալիշ զինվորին
voskanapat.info-ն գրում է. Ֆեյսբուք սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթի «Ազատություն Քաղբանտարկյալներին» խմբում հուլիսի 20-ին ադրբեջանցի օգտատեր Թոֆիգ Իբրահիմովը ադրբեջաներենով գրառում է կատարել, որում մասնավորապես տեղեկացրել է, որ Աղդամի տարածաշրջանի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հատվածում տեղակայված ԱՀ ԶՈՒ զորամասերից մեկում ադրբեջանցի սպան մարտական դիրքում գնդակահարել է Հարավային շրջանից (Ադրբեջանում այդպես են կոչում այդ երկրի թալիշաբնակ տարածքները – խմբ.) զորակոչված իր իսկ բռնաբարած զինվորին և նրա ընկերոջը:
Ադրբեջանցի օգտատերը մասնավորապես գրել է.
«Խնդրում եմ, եթե հնարավոր է տարածե՛ք, թող մեղավորները պատժվեն։ Զինված Ուժերի Աղդամում տեղակայված թիվ N զորամասում ծառայություն անցնող երկու զինվոր ծանր վիրավորվել են։ Վիճակները ծայրահեղ ծանր է։ Թեև զորամասի հրամանատարությունը փորձում է դեպքը ներկայացնել որպես զինվորների միջև ծագած վեճ, զինվորների հարազատները չեն հավատում։ Հարավային շրջանից զորակոչված զինվորների հարազատների պատմածի համաձայն՝ գումարտակի հրամանատարը զինվորներից մեկին հերթապահության ժամանակ բռնաբարել է։ Որպեսզի ոչ մեկին չասի, նրան մահով էր սպառնում։ Իսկ զինվորը դեպքի մասին պատմում է իր ամենամոտ ծառայակից ընկերոջը։ Սպան, տեղեկանալով այդ մասին, զինվորներին մարտական դիրքում գնդակահարել է»։