ԱԳՆ–ն վերակնքել է Մայրապետյանի հետ վարձակալական հիմունքներով պայմանագիրը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արտգործնախարարությունը գործարար, Երևանում շինարարական խոշոր բիզնես–դեմքերից մեկից՝ Սամվել Մայրապետյանից տարածք էր վարձակալել՝ ՆԱՏՕ–ի տեղեկատվական գրասենյակի գործունեությունն ապահովելու համար:
Ըստ Կառավարության կայքի «Մեկ անձից գնումներ» բաժնի տվյալների՝ Սամվել Մայրապետյանի և Արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավար Շահեն Ավագյանի միջև, որի անունից հանդես է եկել Տիգրան Գալստյանը, վերակնքել են 5 տարի առաջ ստորագրված պայմանագիրը, որով Սամվել Մայրապետյանին պատկանող Աբովյան 8, 1/6 հասցեում գտնվող 177,4 քառակուսի մետր տարածքը կրկին հանձնվել է վարձակալության Արտգործնախարարությանը: Սրանով իսկ պայմանագիրը երկարացվել է և ՆԱՏՕ–ի տեղեկատվական գրասենյակը կշարունակի գործել նույն հասցեում:
Առաջին պայմանագիրը ստորագրվել էր 2010 թ. դեկտեմբերի 15–ին և ուժի մեջ պիտի լիներ մեկ տարի: Նշենք, որ ըստ պայմանագրի՝ տարածքի ամսական վարձը կազմում էր 800 հազար դրամ:
Պայմանագրի վերսկսման հիմք է հանդիսացել այն, որ ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակել է օգտվել գույքից: Պայմանագիրը վերսկսվել է նույն պայմաններով և անորոշ ժամկետով:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: