3.389.788 դրամ՝ Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրին․ «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «Կյանքի ճանապարհ» ՀԿ-ն է
Մի դրամի ուժը մայիս ամսին ուղղվելու է էպիլեպսիայով հիվանդ երեխաների բուժմանը։ Շահառու «Կյանքի ճանապարհ» հասարակական կազմակերպությունն էպիլեպսիա ունեցող երեխաներին ապահովում է ախտորոշմամբ, դեղորայքով և անհրաժեշտ բուժմամբ։
Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ երեխաները մշտապես Իդրամի և IDBank-ի ուշադրության
կենտրոնում են․ «Մենք պարբերաբար անդրադառնում ենք ոչ միայն երեխաների կրթական ծրագրերին, այլև
ակտիվորեն աջակցում ենք երեխաների առողջությամբ զբաղվող հիմնադրամներին։ Մի դրամի ուժի գործարկումից ի
վեր ավելի քան 48 միլիոն դրամ ենք հատկացրել հենց այդ ուղղությանը, քանի որ ամեն ինչ անում ենք առողջ
երեխաներ, առողջ հասարակություն և առողջ ապագա ունենալու համար», - ասել է Արսեն Քդենյանը։
«Կյանքի ճանապարհ» հասարակական կազմակերպության նախագահ Ելենա Բաղդասարյանի խոսքով՝ «Մի
դրամի ուժը» նախաձեռնության մայիս ամսվա գումարը կհատկացվի էպիլեպսիա և այլ բարդ նյարդային
հիվանդություններ ունեցող երեխաների բուժման ծրագրին՝ ապահովելով նրանց անհրաժեշտ ախտորոշիչ
հետազոտություններով (ՄՌՏ, ԷԷԳ, ՊԷՏ-ԿՏ) և ժամանակակից դեղամիջոցներով։ «Այս անգնահատելի
աջակցության շնորհիվ մեր հիմնադրամը նաև հնարավորություն է ստանում իրականացնել երկար սպասված
նախագծեր և ծրագրված միջոցառումներ», - նշում է Ելենա Բաղդասարյանը։
«Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա գումարը՝ 3․389․788 դրամ, հատկացվել է
Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրին, որն օգնում է պատերազմի
ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող զինվորներին ստանալ անհրաժեշտ գիտելիքներ և կիրառել
դրանք իրենց երազանքների ու մտքերի իրականացման նպատակով։
«Մի դրամի ուժը» շարունակում է գործունեությունը․ յուրաքանչյուր օգտատեր, որը վճարում է
Idram&IDBank հավելվածով, IDBanking.am, Idram.am առցանց հարթակներով և երկու ընկերությունների
տերմինալներով, դառնում է բարի կամքի դեսպան՝ չծախսելով անգամ մեկ դրամ։ Ընկերություններում գտնում են, որ ամեն վճարում ներդրում է բարի գործում։ Եթե ցանկանում եք իմանալ, թե որքան է կազմում հենց Ձեր ներդրումը, պարզապես մուտք գործեք Idram&IDBank հավելվածի «Ավելին» բաժնի «Մի դրամի ուժը» ենթաբաժին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ