«Ռուբեն Վարդանյան» և «Ապրելու» հիմնադրամների ներդրումների շնորհիվ կհիմնանորոգվեն և կարդիականացվեն կարևորագույն կառույցները. Արկադի Թամազյան
Արկադի Թամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի՛ ալավերդցիներ.
Ուրախությամբ հայտնում եմ, որ «Վալլեքս» խմբի հետ երկարատև բանակցությունները տվեցին իրենց սպասված արդյունքը։ Ալավերդուն են վերադարձվում համայնքի խորհրդանիշ համարվող ճոպանուղին և «Մետալուրգ» մարզադաշտը։
«Ռուբեն Վարդանյան» և «Ապրելու» հիմնադրամների ներդրումների շնորհիվ
կհիմնանորոգվեն և կարդիականացվեն կարևորագույն կառույցները։
Կայուն և զարգացած Ալավերդի ուենենալու համար մեր կողմից սահմանված նշաձողերը բավականին բարձր են և վստահ եմ` միասնական ջանքերի շնորհիվ կհասնենք համատեղ ծրագրերի իրագործմանը։