«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը Գյումրիում հանդես կգա «ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» թեմայով դասախոսությամբ
Մեր հաջորդ հանդիպումը կլինի Ք․ Գյումրիում Մայիսի 13-ին։ «ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» սեմինարի ընթացքում կտրվեն հետևյալ հարցերի պատասխանները՝
-Ինչպե՞ս ապահովել գործարարության օրինականություն,
-Ինչպե՞ս ստեղծել անվտանգ բիզնես միջավայր,
-Ինչպե՞ս ձևավորել պետություն–մասնավոր հատված առողջ փոխհարաբերություններ։ Սեմինարն ուղղված է գործարարների կառավարչական հմտությունների և արդյունավետ որոշումների կայացման զարգացմանը, հարկատուների շահերի պաշտպանությանը։ Սեմինարի ընթացքում բանախոսը կանդրադառնա հետևյալ թեմաներին`
-Հարկային ռիսկերի գնահատում և կառավարում,
-Համալիր հարկային ստուգում,
-Օպերատիվ հետախուզական միջոցառում,
-Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում,
-Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտության ստուգում,
-Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգում,
-Հարկային ուսումնասիրություններ,
-Հարկային բեռի պլանավորում, հարկման դաշտի ճիշտ ընտրություն,
-ԱԱՀ-ի, Շահութահարկի և Եկամտային հարկի ծուղակներ,
-Կանխիկ և անկանխիկ գործառնություններ,
-Հարկային մարմինների գործողությունների դեմ բողոքարկում,
-Հարկային իրավախախտումների համար նախատեսված քրեական պատասխանատվություն,
-Կազմակերպությունների իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն և այլն։
- Սեմինարին խորհուրդ է տրվում մասնակցել հաշվապահների հետ միասին։ Մասնակցությունը հաստատելու համար անցնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/10V-F401JMCNQqB2EtY4vBqd_UqeX8EgfS4rTFNl-r_U/edit Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեզ կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով +374 12 411 422 / +374 93 35 23 45։