Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Ծառուկյանի դեմ դատերը գնացին դեպի սրացման ու կարճ ժամանակ անց սկսվեց պատերազմը․ Լիաննա Մանուկյան
ԲՀԿ Ուսանողական Խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Դուք էնքան դատարկ եք՝ տեսակով, որ էսքան ժամանակ չհասկացաք՝ շինծու գործ կարելով ոչնչի չեք հասնի։
Գագիկ Ծառուկյանը ամեն րոպե, ամեն վայրկյան ամեն ժամ ու ամեն ակնթարթի ձեզ կրումա!
Հա’, հա’ ԿՐՈՒՄԱ!!!
Ձեր միջի մաղձը հաղթահարել չեք կարողանում, նախանձը, չարությունն ու փոքր ժամանակ հեծանիվ չունենալու փաստը ձեզ հանգիստ չի տալիս։
Բզում ու բզբզում եք, օդից թեմաներ բռնում, մեծ շոու կազմակերպում։
2020 թվականից մինչեւ հիմա ոչ մի ապացույց գտնել չկարողացաք Ծառուկյանի տված ենթադրյալ կաշառքի վերաբերյալ, հիմա ի՞նչ եք մոգոնել, ինչի՞ց եք շեղում մարդկանց։
Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Ծառուկյանի դեմ դատերը գնացին դեպի սրացման ու կարճ ժամանակ անց սկսվեց պատերազմը։
Կալանավորելու որոշումից մի քանի շաբաթ անց պատերազմը սկսվեց։
Հետաքրքիր պատահականություն թե խորքային մտածելու լուրջ պատճառ՝ սա է հարցը։
Միայն մեր երկրում է հնարավոր դեռ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չունենալ, բայց դատախազության կողմից հայտարարություն տարածել, թե կաշառք են տվել․․․
Անմեղության կանխավարկա՞ծ…
Չէ՜ չենք լսել…
Առաջնո՜րդ
Բարդ ճանապարհ ենք անցել, սա էլ կանցնենք…
Ոնց միշտ եմ ասել՝ ԿՈՂՔԻԴ ԵՄ!!!