Արման Պետրոսյանը պաշտոնը ստանձնելու օրը 34 հազար դոլարից ավելի գումար է ունեցել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արման Պետրոսյանը գարնանը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվեց: Շաբաթներ անց նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրեց իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Այդ հայտարարագրից տեղեկանում ենք Պետրոսյանի՝ հասարակական և արտադրական նշանակության շինություններ ունենալու մասին: Բացի այս, նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4 միլիոն 500 հազար դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար: Իսկ հունվարի 1–ից մինչև մարտի 29–ն ընկած ժամանակահատվածում ունեցել է 552 հազար դրամից մի փոքր ավելի եկամուտ:
Արման Պետրոսյանը կոմիտեում է սկսել աշխատել դեռևս 2006 թ., երբ նշանակվել էր անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության անշարժ գույքի կադաստրային գնահատման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնում: Այնուհետև տարիների ընթացքում փորձի հետ միասին աշխատանքային առաջընթաց է գրանցել: Հատկանշական է, որ այս տարի սա իր երկրորդ նշանակումն է, քանի որ մինչ այդ էլ նշանակվել էր կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում