Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

Ինչու չենք վստահում «Մարտիկ» հիմնադրամին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Մարտիկ» հիմնադրամի գործունեությունը արդեն մի քանի տարի է դարձել է լուրջ քննարկման առարկա, սակայն հիմնադրամին ուղղված հարցերն ավելի սրվեցին, երբ 2016–ի ապրիլյան պատերազմի օրերին առավել տեսանելի դարձան, երբ ի հայտ եկան բանակում առկա այդքան խնդիրները: Ի դեպ, հիմնադրամի գործունեությանն ու պիտանելիությանը վերաբերող հարցերն այնքան շատ են, որ դրանց մեկ հոդվածի շրջանակներում հնարավոր չէ անդրադառնալ:
Նախ սկսենք սկզբից: «Մարտիկ» հիմնադրամի գտնվելու վայրի նախնական ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ 2002 թ–ին հիմնադրված կառույցը մինչև 2016–ը գրանցված է եղել մի հասցեում, որը վաղուց չկա: Դա Երևան քաղաքի Գևորգ Չաուշի 60 հասցեն է: Որոշ փաստաթղթերում Չաուշի 60 հասցեն փոխարինված է Մելիք Ադամյան 2/1–ով, իսկ հիմնադրամի ներկայացրած հաշվետվություններում բոլորովին այլ՝ երրորդ հասցե է նշված՝ Բագրևանդի 5: Հետաքրքիր է, որ վաղուց չկան նաև հիմնադրամի կողմից նախկինում հրապարակված «Հայխնայբանկի» հաշվեհամարները: Չկա նաև martik.com էլեկտրոնային հասցեն: Այն հիմա փոխվել ու դարձել է martik.am, իսկ թե ինչո՞ւ, դա նույնպես հայտնի չէ:
Հիմնադրամի նոր հաշվեհամարի փնտրտուքով երկար զբաղվել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Կայքում հրապարակված բանկն ու հաշվեհամարը չգտնելով, նա որոշել է ուղղակի դիմել հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանին տեղեկացնելով, որ ուզում է անդամակցել «Մարտիկ»–ին և ցանկանում է 100 դոլար փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին:
«Երբ ես ուղիղ դիմեցի Արթուր Աղաբեկյանին, թե՝ ո՞ւր փոխանցեմ գումարը, քանի որ ոչ հրապարակված բանկը կա, ոչ էլ հաշվեհամարը: Դրանից հետո անմիջապես փոխվեցին թե բանկի և թե հաշվեհամարի տվյալները: Դրանից հետո ես կատարեցի 100 դոլար փոխանցումը: Եվ հիմա այդ ցանկում 12404 համարի տակ իմ անունն է»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:
Ա. Բախշյանի հաշվարկներով, եթե 12404–ը բազմապատկենք 100 դոլարով, ապա կստացվի 1 մլն 240 հազար 400 դոլար գումար ու եթե դրան գումարենք հիմնադրամի 15 քարոզիչների կողմից հիմնադրամում ներգրավված 8116 անձանց կողմից վճարած 100–ական դոլարները, այսինքն 811 հազար 600 դոլար գումարը, ապա կստացվի, որ հիմնադրամում պետք է լինի 2 մլն 52 հազար դոլար գումար:
«Արթուր Աղաբեկյանն այս թվերի մասին ասում է, որ քարոզիչների կողմից վճարած գումարի տոկոսները բաժանել են 100–ի և ստացված թվին համապատասխան մարդկանց անուններ են ավելացրել հիմնադրամի մասնակիցների ցուցակում: Թե ովքեր են նրանք, երբ են գրանցվել կամ արդյոք նման մարդիկ առհասարակ գոյություն ունեն, դժվար է հասկանալը, քանի որ նրանց անվան դիմաց որևէ այլ տեղեկություն չկա»,– ասում է Անահիտ Բախշյանը:
Ի դեպ, ըստ Ա.Բախշյանի՝ 2002 թ.–ին Արթուր Աղաբեկյանը հայտարարել է, որ հինգ տարի անց, այսինքն՝ 2007 թ.–ին, հիմնադրամի շնորհիվ բանակում այլևս անկիրթ հրամանատարներ չեն լինի: Սակայն այդ հայտարարությունից 14 տարի անց Ա. Բախշանը նույն Ա. Աղաբեկյանին հարցնում է, թե որտե՞ղ և քանի՞ հրամանատար են կրթել «Մարտիկի» գումարներով:
«Նույն հիմնադրամի կանոնադրական նպատակներից է աջակցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կրթմանն ու վերապատրաստմանը, այդ բնագավառի նյութատեխնիկական բազայի հարստացմանը, ռազմական գիտության զարգացմանը: Ինձ հետաքրքրում է, թե նշված գործառույթներից ընդհանրապես ինչ է կատարվել: Բացի այդ, հարց է ծագում, որ եթե ՀՀ նախագահը, Վեհափառ Հայրապետը քարոզիչների ցանկում չկան, ապա ինչո՞ւ են նրանք հոգաբարձուների խորհրդի կազմում: Հաջորդ հարցն այն է, թե ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանի համար օրհասական պահին ինչո՞ւ այդ խորհուրդն այդպես էլ որոշում չկայացրեց քառօրյայի ժամանակ զոհվածների ընտանիքներին կամ վիրավոր զինծառայողների բուժման համար գոնե 1 լումա տրամադրել»,– ասում է Ա. Բախշյանը:
շարունակելի

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: