Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Рубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияВ знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследование Путешествуй без границ: Ucom представляет новые пакеты uTravel Оппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераВТБ (Армения) выступил спонсором армянского издания знаменитого романа А. Дюма «Три мушкетера»Артур Нахшикян избран членом Совета Юнибанка Беспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Ваш смартфон заблокирован»: IDBank предупреждает о кибервымогательстве, превращающем ваш смартфон в «кирпич»ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенка «Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииИран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»
Общество

Նաև Երևանում ենք իշխանազրկելու ՔՊ-ին ճիշտ այնպես, ինչպես դա արդեն արել ենք Ալավերդի, Նոյեմբերյան, Տաթև համայնքներում․ Մանե Թանդիլյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության

«Մի քանի տարի շարունակվող  գործունեության անփառունակ հետևանքները, ձախողված արտաքին, անվտանգային և ներքին քաղաքականությունը, ստիպում են մեզ արձանագրել հետևյալը․ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, ճիշտ էր, որ ինքը սխալ է, բայց սխալ էր, որ Նիկոլը ճիշտ է․․․»։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան     

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության համագումարը։

Համագումարը մեկնարկեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պետական օրհներգերով, այնուհետև հայտարարվեց Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմներին ընկածների և ադրբեջանական ագրեսիային զոհ դարձածների վառ հիշատակի լռության րոպե։

Կուսակցության համագումարին  ներկայացվեց կուսակցության վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքների հաշվետվությունն ու Կուսակցության ռազմավարական ծրագիրը, ընտրվեցին Կուսակցության քաղաքական խորհուրդն ու նախագահը, ելույթներ ունեցան քաղաքական ուժի հիմնադիրները և անդամները։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի և Արցախի շուրջ ծառացած մարտահրավերներին, անվտանգային լրջագույն խնդիրներին և ներկայացրեց Կուսակցության ռազամավարական տեսլականն այդ ուղղությամբ։ Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ «խաղաղության օրակարգի» հաստատումը պայմանագիր ստորագրելով չի լինում, և ասվածի վառ ապացույցն Արցախի՝ արդեն 132 օր տոտալ շրջափակումն է՝ ի հեճուկս խաղաղության դարաշրջանի մասին հայտարարություններին։

«Մենք, որպես կուսակցություն, հանձնառու ենք շարունակել մեր պայքարը հանուն հայկական Արցախի և Արցախի ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքի»,-նշել է Առաքելյանը և հավելել.

«Խաղաղության հաստատման համար մենք ունենք մեկ ճանապարհ՝ ունենալ հզոր անվտանգային համակարգ, ընդ որում անվտանգություն՝ բառի ամենալայն իմաստով՝ ռազմական անվտանգություն, նյութական անվտանգություն, տեղեկատվական անվտանգություն, տնտեսական անվտանգություն և այլն։ Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Պատերազմից 2,5 տարի անց շարունակում են խոցելի մնալ մեր սահմանները, և միայն մեր զինվորների նվիրական պայքարի շնորհիվ է, որ մեր կորուստները սահմանափակված են այսքանով։ Բացահայտ անգործության և փնթիության պատճառով ունեցանք հերթական զոհերը և տարածքային կորուստները։ Անկանոն, անհետևողական անվտանգային և արտաքին քաղաքականության արդյունքում՝ ծայրահեղ վտանգված է Արցախի վիճակը, իսկ Հայաստանի սահմանները խիստ խոցելի են։ Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը ունի մեկ մարտահրավեր՝ ստեղծել հզոր անվտանգային համակարգ, և դրան ուղղել մեր բոլոր ռեսուրսները՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից»։

Կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը ամփոփիչ ելույթ ունեցավ։ Նրա ելույթի ուշագրավ հատվածը վերաբերում էր Երևանի ընտրություններին «Ապրելու երկիր» կուսակցության մասնակցությանը։ «Երևանի ընտրությունները, ակնհայտորեն, ունենալու են քաղաքական ազդեցություն երկրի հետագա քաղաքական իրավիճակի վրա»,- նշել է նա։

«Երևանի ընտրություններին մասնակցելու ենք բացառիկ ուժեղ թիմով, որը առաջնորդելու է Երևանը դեպի համայն հայության երազանքի մայրաքաղաք։ Մենք մեզ պատասխանատու ենք համարում ներկայանալ այնպիսի թիմով, որի միջոցով երևանցին կկարողանա հանգիստ խղճով իշխանափոխություն իրականացնել»,- ասել է Մանե Թանդիլյանը։

«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարը մատնանշել է՝ Երևանի ընտրությունները ակնհայտորեն ունենալու են քաղաքական ազդեցություն երկրի հետագա քաղաքական իրավիճակի վրա։

«Մեզ համար ակնհայտ է, որ Երևանը առաջնորդելու է երկրում քաղաքական փոփոխությունների գործընթացը, և նաև Երևանում ենք իշխանազրկելու Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ճիշտ այնպես, ինչպես դա արդեն արել ենք Ալավերդի, Նոյեմբերյան, Տաթև համայնքներում։ Պետք է արձանագրեմ, որ քաղաքամայր Երևանի, երևանցիների պատասխանատվությունը ամբողջական իշխանափոխության գործում շատ էակա և վճռորոշ է լինելու»,- ասել է նա։

Համագումարին Արցախից տեսակապով ելույթ է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության գործընկեր, հասարակական-քաղաքական գործիչ  Ռուբեն Վարդանյանը։

«Ձեզ դիմում եմ, որպես մարդ, ով արդեն յոթ ամիս է՝ Արցախում է։ Այսօր ամենակարևորը, ինչի մասին պետք է խոսենք, Արցախի և արցախցիների ապագայի հարցն է, իրենց հայրենիքում ապրելու, հայ մնալու հարցը։ Արցախը վտանգի մեջ է, արցախցի 30.000 երեխայի ճակատագիրը վտանգված  է, որովհետև այդ երեխաները կարող են չունենալ իրենց հայրենիքում ապագա կառուցելու և արժանապատիվ կյանք ունենալու հնարավորություն։ Եվ մենք պարտավոր ենք պայքարել դա կանխելու համար։ Վերջին երկու օրերին ես լսում էի Հայաստանում՝ Ազգային ժողովում ընթացող քննարկումները…բոլորը մեղավորներ էին փնտրում, խոսում էին՝ ով է մեղավոր, նախկինում ինչ է եղել և այլն, բայց ոչ ոք չէր պատասխանում այն հարցին, թե ինչ է պետք անել այսօր, ինչպես պետք է օգնել 120.000 արցախցու, 30.000 երեխայի։ Կա երկու տարբերակ. կամ պայքարում ենք, կամ թողնում ենք Արցախը։ Իսկ ես չեմ պատկերացնում, թե ոնց եմ ապրելու, եթե կորցնենք Արցախը։ Այլընտրանք չկա, միակ ճանապարհն Արցախի շուրջ համախմբվելն է», – նշել է Ռուբեն  Վարդանյանը։

Ելույթներից հետո տեղի ունեցան Կուսակցության քաղխորհրդի, վերահսկիչ հանձնաժողովի և նախագահի ընտրությունները։ Կուսակցության նախագահ է վերընտրվել Մանե Թանդիլյանը։

Ընտրված Քաղաքական խորհուրդը բաղկացած է  23 անդամից՝ Անահիտ Խեչոյան, Անդրանիկ Ամիրջանյան, Արամ Մանուկյան, Արաքսյա Գրիգորյան, Արթուր Աստոյան, Արկադի Թամազյան, Արմեն Հայրապետյան, Արսեն Աղաբաբյան, Դավիթ Մանուկյան, Լևոն Օհանյան, Կարեն Մալխասյան, Հայկ Մկրտչյան, Մանե Թանդիլյան, Մարատ Գերասիմյան, Մեսրոպ Առաքելյան, Մոնթե Մաթևոսյան, Ռաֆայել Հարությունյան, Սամսոն Գրիգորյան, Սյուզաննա Ավետիսյան, Վալոդյա Գրիգորյան, Վահե Վարդանյան, Վրույր Այվազյան, Տիգրան Սահակյան։

Վերահսկիչ հանձնաժողովի կազմը հետևյալն է՝ Արգամ Հովսեփյան, Գարիկ Մուրադյան, Լավրենտ Գևորգյան, Կալիպսե Ասատրյան, Կարլեն Վերմիշյան, Հասմիկ Ինգիլիզյան, Մխիթար Ավետիսյան։