Թող երևանցիներն ու քաղաքի հյուրերը քայլեն ու գարշահոտ զգան, հոգ չէ, կարևորը Ծանրամարտի առաջնությունը Երևանում է անցնում․ Մանե Թանդիլյան (լուսանկարներ)
Երբ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 500-ից ավելի հյուրերը քայլելիս կլինեն Երևանի կենտրոնում, կխնդրեք, որ Աբովյան փողոցի կոնկրետ հատվածից աջ ու ձախ չշեղվեն հանկարծ, որպեսզի երկրի վարկանիշը չվնասվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Թե չէ հանկարծ, եթե շեղվեն դեպի Արամի փողոց, աղբակույտերի գարշահոտությունից ուշագնաց կլինեն, անհարմար կզգանք։
Ու թող երևանցիներն ու քաղաքի հյուրերը քայլեն ու գարշահոտ զգան, հոգ չէ, կարևորը Ծանրամարտի առաջնությունը Երևանում է անցնում, շուտով` կին քաղաքական առաջնորդների ֆորումը կլինի։
Կամ էլ դե կբացատրեք, որ այդ հատվածում արդեն մեկ տասնամյակ է քննարկվում է Հին Երևան նախագիծը։
Երևանը շուտով մաքրվելու է աղբից», - գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկարներ։