Մեր բոլոր մայրերն իրականում աստվածային հրաշք են գործում՝ կյանք պարգևելով նոր մարդուն. Ավետիք Չալաբյան
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի մայրեր,
Այսօր Ավետման օրն է՝ ըստ ավանդության այս օրը Աստծո հրեշտակը ավետեց կույս Մարիամին, որ նա աստվածային զավակ է սպասում, որը պետք է ծնվեր որպես Հիսուս, և դառնար Քրիստոս, իր կյանքով, գիտակցված զոհաբերությամբ և հրաշափառ հարությամբ փրկության լույս բերելով մարդկությանը:
Մեր բոլոր մայրերն իրականում աստվածային հրաշք են գործում՝ կյանք պարգևելով նոր մարդուն, և ես այսօր խոնհարությամբ և սիրով շնորհավորում եմ բոլոր մայրերին այս հրաշալի օրվա կապակցությամբ։ Հատուկ շնորհավորում եմ իմ սիրելի մայրիկիս, և սիրելի կնոջս՝ իմ չորս զավակների հերոսական մայրիկին։ Բոլորիդ երջանիկ և ավետաբեր օր եմ ցանկանում!