«Իսկանդեր» հրթիռային համալիրի բնութագիրը (ինֆոգրաֆիկա)
Հայաստանն առաջին երկիրն է, որը ձեռք է բերել ռուսական արտադրության «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռայինի համալիրներ, ինչն առաջին անգամ ցուցադրվել է հանրությանը 2016 թ. սեպտեմբերի 21-ին՝ անկախության զորահանդեսի ժամանակ: Հայաստանի ու Արցախի համար «Իսկանդերը» հրթիռային համակարգերը Ադրբեջանի ագրեսիան զսպելու և լայնամասշտաբ պատերազմը բացառելու միջոց են, քանի որ այդ համալիրների համար հակառակորդի ողջ տարածքը, այդ թվում մայրաքաղաք Բաքուն հասանելի թիրախային գոտում են:
Այս համակարգերի երեք տարատեսակ կան.
«Իսկանդեր-Մ», «Իսկանդեր-Կ» համակարգերը, որոնց թռիչքի հեռավորությունը հասնում է 500 կմ-ի, նախատեսված են միայն ռուսական զինուժի համար, իսկ այլ երկրների վաճառվում է «Իսկանդեր-Է» տարատեսակը , որի հրթիռների թիրախային շառավիղը հասնում է 280 կմ-ի («Իսկանդեր-Է» մարտավարական-տեխնիկական բնութագիրը):
«Իսկանդերի» հրթիռները կարող են կրել նաև միջուկային մարտագլխիկ, ինչով դառնում են աշխարհաքաղաքական ազդեցության լուրջ գործիքներ:
