Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах
Политика

Իշխանությունների տվայտանքը Ռուբեն Վարդանյանի շուրջ ունի մեկ պատճառ՝ իշխանությունը կորցնելու վտանգը

Հայաստանի գործող իշխանությունների տվայտանքը Ռուբեն Վարդանյանի շուրջ ունի մեկ պատճառ՝ իշխանությունը կորցնելու վտանգը։ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն այդ մասին ասել է «Գալայի» հետ զրույցում։

Խոսելով Ռուբեն Վարդանյանի շուրջ ծավալվող իրադարձությունների և Հայաստանից հնչող քննադատությունների մասին՝ Մանե Թանդիլյանը նշել է, թե գործող իշխանություններն իրենց իշխանության համար վտանգ են տեսնում Ռուբեն Վարդանյանի հասարակական, քաղաքական գործունեությունից։

Քանի որ այս իշխանությունը հետապնդում է բացառապես մեկ նպատակ՝ պահել սեփական իշխանությունը, նրանց բոլոր լարումներն ու հուզմունքը գալիս է հենց այդ հանգամանքից և այստեղ է, որ նրանք տեսնում են վտանգ, հասկանում են, որ Հայաստանում նախկինների վերադարձ չի լինելու, հասկանում են , որ ժողովուրդն ունի այդ տրամադրվածությունը, ինչը գովելի է։ «Այսօր, բոլոր տեսակի այլ ուժի կենտրոնացում որևէ ձևաչափով իշխանությունների համար վտանգ է»,- նշում է Մանե Թանդիլյանը, իսկ Ռուբեն Վարդանյանի դեմ տարվող քարոզչության այլ պատճառ չի տեսնում։

«Ասել, որ Արցախում իրավիճակն ավելի դժվարացավ Ռուբեն Վարդանյանի այնտեղ գնալով՝ անմեղսունակ և պարզունակ մտածողություն է, ես չեմ խորշելու այս բառերն օգտագործել, իսկ որ Արցախում չէր Ռուբեն Վարդանյանը, այնտեղ ամեն ինչ լա՞վ էր, որ չհանձնվեցին Աղավնոն ու մի շարք այլ գյուղեր, մենք մեղավորներ ենք փնտրում մե՞ր մեջ, պայքարո՞ղ մարդկանց մեջ»,- հարցադրում է անում Մանե Թանդիլյանը։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահի խոսքով՝ Ադրբեջանի նպատակն է Արցախը տեսնել առանց հայերի և դրա համար էլ ամեն ինչ անում են, որպեսզի Արցախում Ռուբեն Վարդանյանից ազատվեն։ Ի դեպ, այդ հարցում Ադրբեջանի իշխանություններին բավականին լուրջ աջակցություն են սկսել ցուցաբերել Արցախի գործող իշխանությունները։

Մամուլի տեղեկություններով՝ վերջերս լարվել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և գործարար Արման Հակոբջանյանի հարաբերությունները։ Արման Հակոբջանյանը Ռուբեն Վարդանյանի խորհրդականն է և Արցախում իր աջակցության համար նրա բազմաթիվ մտերիմներ բավականին բարձր պաշտոնների են նշանակվել։ Ռուբեն Վարդանյանի պահանջով՝ Արման Հակոբջանյանի մերձավորներից նշանակվել են քաղաքաշինության և գյուղատնտեսության նախարարներ, իսկ նրա բարեկամին 1 ամիս առաջ պաշտոնանկ արեցին ԱԱԾ տնօրենի պաշտոնից, ինչը վկայում է, որ Արայիկ Հարությունյանն առնվազն ուժային սեգմենտում փորձում է հրաժարվել Ռուբեն Վարդանյանի հետ կապ ունեցող անձանց ծառայություններից և փորձում ամեն կերպ թուլացնել Արցախի պետնախարարին, ինչը թերևս չափազանց բարդ է լինելու, քանի որ հանրությունն արդեն սկսել է հստակ գիտակցել և հասկանալ, թե ով ով է թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում։

Արմինե Կարապետյան