Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

«Միռամը» ցանկանում է Շեկաղբյուրի ոսկու հանքը շահագործել, գյուղացիները՝ ոչ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչները լրատվամիջոցներից տեղեկանալով իրենց համայնքի Շեկաղբյուր սարավանդում նախատեսվող հանքավայրի հետախուզական աշխատանքների և դրա հետ կապված հուլիսի 26–ին կայանալիք հանրային լսումների վերաբերյալ, արդեն երկու օր է ստորագրահավաքի աշխատանքներ են իրականացնում՝ ոչ ասելով իրենց գյուղում նման գործունեություն ծավալել պատրաստվող «Միռամ» ընկերությանը:

Ստորագրահավաքի նամակում նաև կարդում ենք, որ արդվեցիները այս գործընթացներից բոլորովին անտեղյակ են եղել և չեն մասնակցել որևէ հանրային քննարկման: Մինչդեռ ըստ Բնապահպանության նախարարության՝ նշված համայնքում և նշված գործընթացի հետ կապված հուլիսի 26–ին կայանալիք հանրային լսումները թվով երկրորդն են:

Այս ամենը բնականաբար շատ է զայրացրել գյուղացիներին, ովքեր արտահայտելով իրենց դժգոհությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ սկսել են ստորագրահավաքը, ինչպես նաև մակերեսորեն խորհրդակցելով ոլորտի մասնագետների հետ հասկացել, որ այն վատ հետևանքներով է հղի: Չնայած վերջինների համար առանց որևէ մասնագիտական կարծիքի էլ հասկանալի է, որ հանքի շահագործման արդյունքում լավ ավարտ ու առհասարակ ոչ մի լավ բան իրենց գյուղի համար չի լինելու: Նշենք, որ երեկվա դրությամբ ստորագրությունների թղթի տակ ստորագրել է համայնքի 240 բնակչի ուղիղ մեկ երրորդը՝ 81 հոգի:

«Միռամ» ՍՊԸ–ն նախատեսում է Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղների հանքերևակումում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրություններ կատարել 2017–2020 թթ. ընթացքում: Երկրաբանական ուսումնասիրության համար նախատեսված տեղամասը ներառված է Արդվի և Մղարթ համայնքներում: Հանքերևակման տարածքը ընդհանուր առմամբ զբաղեցնելու է մոտ 200 հա մակերես:

Ըստ ընկերության կողմից ներկայացված նախնական գնահատման հայտի՝ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ժամանակ աղտոտված օդի արտանետումները շատ փոքր են լինելու: Ազդեցությունը շրջակա միջավայրի վրա հիմնականում պայմանավորված է լինելու հորատման հարթակների կառուցման և աշխատող մեքենաների և սարքավորումների շարժիչների հետ կապված վնասակար նյութերի արտանետումներով: Բացի այդ ընկերությունը պատրաստվում է բնապահպանական միջոցառումների համար տարեկան մասնահանել 350 հազար դրամ, ինչի վերաբերյալ Արդվի համայնքի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ դա պարզապես ծիծաղելի թիվ է, և ավելի լավ է չփչացնել, քան հետո վերականգնողական աշխատանքներ տանել:

Խնդրի հետ կապված «Փաստը» զրուցել է արդվեցի մի բնակչի հետ, ով կիսում է համագյուղացիների մտահոգությունը և նույնպես ստորագրել է վերոնշյալ թուղթը: Նա ինչ–ինչ հանգամանքներով դեռևս չցանկացավ ներկայանալ: Սակայն հաստատեց, որ հուլիսի 26–ին ներկա է լինելու հանրային լսումներին: Արդվեցի բնակչի խոսքով՝ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ հանքերևակման համար ընտրված հատվածը գյուղի անմիջապես վերևում է և արդյունքում ցանկացած փոշի գյուղի վրա է իջնելու:

«Գյուղի 400 հա–ից 150–ն արդեն իսկ ընդգրկված է հետախուզման ենթակա տարածքում: Իրենք իհարկե կասեն, որ պիտի ծակենք, խոմ ավել բան չենք անելու: Բայց ամեն մի հետախուզման համար ճանապարհ ու հրապարակ է գցվում, ինչն արդեն իսկ վնաս է արոտավայրերին: Եթե անգամ այնտեղ 10–15 տարվա ոսկու պաշար լինի, այդ 15 տարվա համար գյուղը փչացնել ոչ ոք չի ուզում»,– ասաց նա:

Ըստ նրա՝ գյուղացիներից միայն մեկն է ասել, որ պատրաստ է աշխատել հանքում, մնացած բոլորը միաձայն դեմ են:

Նշենք, որ հանքերևակման տարածքից մի փոքր ներքև են գտնվում Հովհան Օձնեցու եկեղեցին և 3–4–րդ դարի խաչքարեր ու հուշարձաններ, ուր տուրիստների մեծաթիվ հոսք կա: Վերջինները գալիս են և՛ եկեղեցին, և՛ Օձի պորտ կոչվող հուշարձանը տեսնելու: Ինչի հետ կապված գյուղացիները մտադրություն ունեն տուրիստական կենտրոն ստեղծել: Սակայն ըստ մեր զրուցակցի՝ բոլորին է հասկանալի, որ այդ տարածքում հանք լինելու դեպքում, տուրիստն այդտեղ անգամ 10 րոպե չի մնա կամ գուցե և չգա:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում