Առաջինը Հայաստանում. MyAmeria-ում գործարկվել է Visa Card Subscription-ը
Ամերիաբանկի MyAmeria բջջային հավելվածում ավելացել է նոր գործառույթ` Visa Card Subscription, որն իր տեսակի մեջ առաջինն ու միակն է Հայաստանում: Այն հնարավորություն է տալիս MyAmeria օգտատերերին տեսնել այն արտասահմանյան հարթակները, որտեղ վերջին 13 ամսում որպես վճարման միջոց կցել են իրենց Visa քարտը:
Նշենք նաև, որ MyAmeria-ի միջոցով հնարավոր է ցանկացած պահի դադարեցնել բաժանորդագրությունը կամ խմբագրել դադարեցման ժամանակահատվածը` 1 ամիս, 3 ամիս, 6 ամիս, մինչև գործողության ավարտը կամ պարզապես սահմանելով օրը:
Ի դեպ, վճարումները կարելի է մեկ հպումով ցանկացած պահի վերաակտիվացնել։
Առայժմ գործառույթը հասանելի է միայն Ամերիաբանկի Visa քարտերի համար (այդ թվում` Visa Digital)։
Հիշեցնենք, որ Ամերիաբանկի նոր` MyAmeria բջջային հավելվածը թողարկվել է 2022 թվականին և նախատեսված է ֆիզիկական անձ հաճախորդների համար: Այն ունի մի շարք առավելություններ, նոր ու հարմարավետ դիզայն, չկրկնվող ու անընդհատ թարմացվող ֆունկցիաներ:
Նախորդ տարի Ամերիաբանկն իր հաճախորդներին մատուցեց անակնկալ` MyAmeria-ի օգտատերերի շրջանում խաղարկելով 18 ուղևորություն դեպի Կատար` մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Այս տարի ամփոփվեց ևս մեկ խաղարկություն, որն անցկացվում էր Visa-ի հետ համատեղ, իսկ մրցանակը Volkswagen ID.4 էլեկտրամեքենա էր:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական - տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիաբանկը ներկայանում է նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչև քարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում:
Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: