ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Լոռիում տեղի ունեցած արտակարգ դեպքի մանրամասները. ինչ է պատմել ջրահեղձ եղած կնոջ դուստրը
Armlur.am-ը գրում է.
Լոռու մարզում երեկ՝ հուլիսի 17-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել: Դեբետ գետն անցնելիս խեղդվել է Վանաձոր քաղաքի բնակչուհի, 81-ամյա Ռոզա Վերմիշյանը, իսկ նրա դուստրը՝ 56-ամյա Սեդա Վարդանյանը, հրաշքով է փրկվել: Սեդա Վարդանյանը փրկարարներին հայտնել է, որ իրենք անցել են Դեբետ գետը, որպեսզի մշակեն իրենց այգին: Վերադարձի ճանապարհին գետը կտրուկ վարարել է ու մորը քշել-տարել, իսկ ինքը հրաշքով է կարողացել դուրս գալ ափ:

Դեպքի վայրում գտնվողների խոսքով՝ գետի վարարումը պայմանավորված է եղել տարածքում կառուցված ՀԷԿ-ի հետ, որն էլ պրոֆիլակտիկ նպատակով, ասել է, թե ժալյուզները մաքրելու համար բացել է ջուրը: Հենց սա էլ գետի վարարում է աաջացրել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: