Գիշերը հարվածային անօդաչուներով գրոհ է եղել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023 թվականի հունվարի 28-ի երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում անօդաչու թռչող սարքերի միջոցով անհաջող հարձակում է իրականացվել Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկի վրա։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ռազմական գերատեսչությանը։
«Դրանցից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգով, իսկ մյուս երկուսն ընկել են պաշտպանական թակարդներն ու պայթել»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ գիշերը Սպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության արտադրական համալիրներից մեկի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում վնասվել է արտադրամասի տանիքը։
Իրանի ՊՆ-ից հայտնում են նաև, որ հարձակումը մարդկային զոհերի չի հանգեցրել։