8 միլիոն դրամը գերազանցող գրիչների հավաքածու. Ի՞նչ է հայտարարագրել Արամ Սարգսյանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Սարգսյանը պարզվում է 8 միլիոն դրամը գերազանցող գրիչների հավաքածու ունի, ինչպես նաև կրկին 8 միլիոն դրամից ավելի արժեք ունեցող ժամացույց և նկար:
Նորընտիր պատգամավորը հայտարարագրել է մեկ հողամաս ու «MERCEDES–BENZ G 350» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ մայիսի 18–ի դրությամբ կազմել են ընդամենը 11 հազար դրամ և 10 հազար ԱՄՆ դոլար: Եկամուտները կազմել են 21 միլիոն դրամ և ստացվել շահաբաժնից: Սարգսյանի հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ նա բաժնեմասեր ունի երեք տարբեր ընկերություններում՝ համապատասխանաբար 25 հազար, 58 միլիոն 950 հազար և 25 միլիոն դրամի չափով:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում