Արցախիները չպետք է ուտեն Բաքվի կտերը․ Արգիշտի Կիվիրյան
Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ինչպես և ես ի սկզբանե կանխատեսում էի, ադրբեջանցիները Արցախիներից պահանջում են Ռուբեն Վարդանյանի գլուխը, ու բացի հրապարակային կոչերից, վստահ եմ, որ իրենց շփումներում տեղի ռազմա-քաղաքական որոշ ներկայացուցիչների հետ, Բաքվի բանագնացները դրա փոխարեն խոստանում են ինչ-ինչ մեղմացումներ։ Ես Ռուբեն Վարդանյանի փաստաբանը չեմ, բայց կարամ նաեւ կանխագուշակել, որ եթե Արցախցիները հիմա ուտեն Բաքվի կտերը ու այդ հարցում գնան որեւէ զիջման, ապա դրանից հետո ամեն ինչը, անգամ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցի մաքրուհու գործի ընդունելը ստիպված են լինելու համաձայնեցնել Բաքվի հետ...