Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

Երկու տարբեր իրականություններ կամ այսօր մեր ժողովուրդը հին թղթադրամներով էլ յոլա կգնա, միայն թե այդ թղթադրամները լինեն նրա ձեռքին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ կարդում ես մեր պետական կառույցների, գերատեսչությունների հաղորդագրությունները, կարծես գտնվում ես բոլորովին մեկ այլ երկրում: Քանզի, ինչ այնտեղ գրված է լինում, գրվածքի ոգին, ասելիքի տրամաբանությունն ու հիմնավորվածությունը համարյա կապ չեն ունենում այն իրականության հետ, որի մեջ ապրում ենք:

Երկու տարբեր երկրներ են: Մեկը` վերևում: Իր պրոբլեմներով, իր հետաքրքրություններով ու շահագրգռություններով:

Մյուսը` ներքևում: Սովորական մարդիկ, որոնց համար բոլորովին անհասկանալի են վերևների մտահոգությունները: Ու բոլորովին այլ դարդ ու ցավով են ապրում:

Հիմա տեսեք` մեր երկրի Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել երրորդ սերնդի թղթադրամների թողարկման մասին:

Եվ ո՞րն է էականը. հաղորդագրության մեջ անվերջ հիշատակվում է «ավանդույթ» բառը` ըստ ձևավորված ավանդույթի, ավանդույթի համաձայն: Եվ գործընթացը, որի վերաբերյալ հիշատակվում է ավանդույթ հասկացությունը, ընդամենը 25 տարվա պատմություն ունի: Ոչ. դեռ 25–ն էլ ամբողջությամբ չի լրացել:

Իսկ այն, ինչի մասին խոսվում է` թղթադրամների թողարկումը, եղել է ընդամենը երկու անգամ: Փաստորեն այս երկու անգամների մեջ ձևավորվել է այդքան ամուր ավանդույթը, ավելի ճիշտ` ավանդույթները, որոնք դուրս են եկել արդեն մեր երկրի սահմաններից ու, իրենց բառերն են` «օրինակելի և ուսուցանելի են դարձել նաև միջազգային մակարդակում»:

Չգիտես ինչո՞ւ այս բառերը ընթերցելիս «մեղմացուցիչ դեպք հանցանացի» նշույլներ ես տեսնում տեքստի մեջ: Ասես ամեն կերպ փորձում են հիմնավորել, շեշտել գործի անհրաժեշտությունը:

Ոճը` մի կողմ, իհարկե. հիմա` բուն երևույթի մասին:

Մեր երկրի տնտեսական պրոբլեմները, պարզվում է, սկսվում են նրանից, որ մեր ձեռքին եղած թղթադրամները էլ ավելի երկարակյաց ու դիմացկուն չեն և չունեն պաշտպանվածության էլ ավելի բարձր հատկանիշներ:

Եթե վերացվեն թիվ մեկ նշանակության այս խնդիրները, պատկերացնո՞ւմ եք, թե մեր տնտեսությունը զարգացման ինչպիսի ցատկ կկատարի, ու մեր ժողովուրդը` հասարակ ժողովուրդն էլ ինչքան լավ կապրի` դուրս գալով աղքատության ճիրանններից:

Այստեղ են ասել` քո պրոբլեմը ի՛մը լիներ…

Հիմա արդեն պատկերացրեք, թե այս խեղճ բյուջեով խեղճ երկրի վրա որքա՞ն է նստելու թղթադրամային այս շքեղություն–շռայլությունը: «Թղթադրամների արտադրության համար հայտարարվել է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչված դրամահատարանների մասնակցությամբ»: Բա՞…

Նաև` «ՀՀ 3–րդ սերնդի թղթադրամների էսքիզների որոշման նպատակով Կենտրոնական բանկի կողմից հայտարարվելու է բաց մրցույթ»:

Այսպիսի բաներ:

Հիմա մնում է մի բան ասել` եղբայրնե՛ր, իջեք ձեր ոսկե ապարանքներից ու տեսեք ձեր ղեկավարած երկրի իրական վիճակը: Այստեղ ապրող ժողովուրդը այլ բանի կարիք ունի, այլ բան է տենչում ամեն օր: Նրա կյանքը դարձել է համատարած պայքար մի կտոր հացի համար, որը պետք է հասցնի իր երեխային: Նրա կյանքը դարձել է համընդհանուր կռիվ արդարության համար. ամեն օր դատարանների դռներն է ընկած` մինչ կհասնի ձեր խոստացած արդար Հայաստանին:

Դուք ա՛յս մասին մտածեք, և ոչ թե մտածեք, թե հերթական փողաբեր գործը ինչպես կպցնեք, ու դրան տաք արտաքին գեղեցիկ փաթեթավորում` խոսելով բարձր–բարձր բաներից ու էսթետիկ անհրաժեշտություններից:

Այսօր մեր ժողովուրդը հին թղթադրամներով էլ յոլա կգնա, միայն թե այդ թղթադրամները լինեն նրա ձեռքին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում