Հետախուզում է հայտարարվել Վանաձորում պրոռեկտորի տեղակալի տղայի վրա կրակած կասկածյալի նկատմամբ
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մանուչարյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի Աղայան 94 շենքի բնակիչ, 36-ամյա Հովիկ Իլյայի Փիլոյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է դեկտեմբերի 15-ին Վանաձոր քաղաքում 27-ամյա Դավիթ Քոչարյանի նկատմամբ հրազենով սպանության փորձ կատարելու մեջ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարանը բավարարել է ՀԿԳ քննիչի միջնորդությունը և եթե Հ. Փիլոյանը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա իրավապահներին, տեղափոխվելու է ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։
Շարունակությունը` այստեղ