Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Пропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокат ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Ларри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в Барселоне
Право

5 երեխաների 35-ամյա մայրը երկրորդ անգամ դատապարտվեց ոստիկանների կողմից «բռնաբարվելու» համար

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գոհարիկ Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ:

Սուտ մատնության համար մեղավոր ճանաչված 35-ամյա Գոհարիկի խնամքին մինչև 14 տարեկան 5 երեխա կա, մեծը ծնվել է 2004 թվականին, փոքրը՝ 2013 թվականին: Բոլոր երեխաների հայրը նույն տղամարդն է՝ Գոհարիկի նախկին ամուսինը, ով, ըստ Գոհարիկի, ուրիշ կնոջ հետ է կապվել, բաժանվել է իրենից, բայց ներկա դրությամբ նա խնդրում է, որ իրենք միանան: Ամուսինը, ըստ Գոհարիկի, երեխաներին նյութապես օգնում է, իրեն էլ պարբերաբար ծաղիկներ ու գումար է ուղարկում, բայց ինքը նրա ձեռքին շատ տառապանքներ է քաշել…

Հաղթանդամ, բարձրահասակ Գոհարիկը պատմում է ընտանեկան բռնությունների մասին, բայց ասում է, թե ամուսինը «թիկունք» ունի, դրա համար էլ իր ասածները հաշվի չեն առնվել…

Գոհարիկը Կոտայքի մարզի բնակչուհի է, ներկա կարգավիճակով ամուսնալուծված է, երեխաների հետ ապրում է հայրական տանը:

Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի նոյեմբերի 11-ին Գոհարիկը դիմել է ոստիկանության բաժին և սուտ հաղորդում է տվել, թե 2013 թվականի մարտի 17-ին մոր կազմակերպմամբ ոստիկանության ծառայող Ա. Բ.-ն ընկերոջ հետ բռնաբարել է իրեն, այնուհետև նույն թվականի նոյեմբերի կեսին նույն անձինք մեքենայի սրահում իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել: Դրանից հետո ոստիկան Ա. Բ.-ն իրեն թմրանյութ է տվել, որ ինքը տեղադրի ամուսնու մեքենայի մեջ, որպեսզի նրան բռնեն ու քրեական պատասխանատվության ենթարկեն:

Բացի այդ, ըստ դատական ակտի, Գոհարիկ Ս.-ն ինքն իրեն մարմնական վնասվածքներ է պատճառել՝ մեղադրանքի արհեստական ապացույցներ է ստեղծել, ու 2016 թվականի մարտի 18-ին ոստիկանության բաժնում սուտ հաղորդում է տվել, թե նախորդ օրը ամուսինը վիճել է իր հետ, ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել, ապա դանակ է նետել իր ուղղությամբ: Դանակը դիպել է իր ձախ ոտքին ու վնասվածք է պատճառել…

Գոհարիկ Ս.-ի տված հաղորդումները չեն հաստատվել, նրա նկատմամբ է քրեական գործ հարուցվել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 333 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով:

Ընդհանուր իրավասության դատարանում Գոհարիկ Ս.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանն արձանագրել է, որ Գոհարիկ Ս.-ն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 14-ի դատավճռով նույնպես դատապարտվել էր սուտ մատնություն կատարելու համար, ենթարկվել էր պայմանական դատապարտության, նշանակվել էր 2 տարի փորձաշրջան: Սակայն ներկա գործով մեղսագրված արարքները նա կատարել է՝ մինչև նախորդ դատական ակտի ուժի մեջ մտնելը, ահա թե ինչու՝ նախկին դատվածությունը համասեռ հանցագործության կատարման համար տվյալ դեպքում Գոհարիկի համար իրավաբանական հետևանք չի ունեցել՝ որպես հանցագործությունների կատարման ռեցիդիվ չի գնահատվել:

Ըստ նախորդ դատական ակտի՝ Գոհարիկ Ս.-ն 2014 թվականի հուլիսի 25-ին ՀՔԾ-ում նախազգուշացվելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, իբր՝ 2013 թվականի փետրվարին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակից Ա. Մ.-ի հետ, ով տևական ժամանակ հետապնդել է իրեն՝ սպառնալով ամուսնուն հայտնել իրենց կապի մասին: Նոյեմբերի կեսերին Նոր Հաճն քաղաքում հանդիպել է Ա. Մ.-ին, ով գործընկերոջ՝ Վ. Թ.-ի հետ իրեն առևանգել է: Մեքենայով իրեն տեղափոխել են ամայի մի վայր: Այնտեղ երկու տղամարդիկ զենքի սպառնալիքով իր նկատմամբ կատարել են սեքսուալ բռնի գործողություններ: 2014 թվականի մայիսի 16-ին Կոտայքի մարզում ինքը հանդիպել է Ա. Մ.-ին, ով պահանջել է իր ամուսնուն բռնել տալու համար նրա բնակարանում թմրանյութ դնել: Ինքը հրաժարվել է, դրա պատճառով Ա. Մ.-ն ծեծի է ենթարկել իրեն:

Գոհարիկի հաղորդման հիման վրա Ա. Մ.-ին ու Վ.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 139 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով: Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին, 309 հոդվածի 1-ին մասերով և 118 հոդվածով:

Ա.Մ.-ն ազատվել է աշխատանքից:

Սակայն քրեական գործի քննությամբ բացահայտվել է, որ Գոհարիկ Ս.-ն սուտ մատնություն է կատարել՝ ոստիկաններին մեղադրելով ծանր հանցագործությունների կատարման համար:

Գոհարիկ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Դատարանում Գոհարիկ Ս.-ն իրեն մեղավոր է ճանաչել միայն սուտ մատնություն կատարելու համար, իսկ մեղադրանքի արհեստական ապացույց ստեղծելու մասով իրեն մեղավոր չի ճանաչել, պատճառաբանել է, թե իր խոսքերը քննիչի մոտ հաստատելու խնդրանքով մորը չի դիմել: Ընդհակառակը, մայրն է իրեն ուղղորդել՝ զրպարտելու ոստիկանության աշխատակից Ա.Մ.-ին, իսկ հետո ինքը ցուցմունք է տվել՝ մորը խղճալով ու ցանկանալով նրան զերծ պահել հնարավոր պատասխանատվությունից…

Համարյա նախորդ սցենարով կատարված սուտ մատնությունների համար ներկա քրեական գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գոհարիկ Ս.-ին մեղավոր է ճանաչել ու դատապարտել արդեն իրական ազատազրկման՝ 6 ամիս ժամանակով:

Այդ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Գոհարիկ Ս.-ի շահերի պաշտպանը՝ խնդրելով իր պաշտպանյալին՝ հինգ անչափահաս երեխաների մայրիկին, իրական ազատազրկման չդատապարտել:

Վերաքննիչ քրեական դատարանում Գոհարիկ Ս.-ի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արթուր Սահակյանը բողոքը սկսեց հիմնավորել հետևյալ խոսքերով. «Ես վերաքննիչ բողոք չեմ բերել, այլ՝ վերաքննիչ խնդրանք…»:

Փաստաբանն իր խնդրանքի մեխը դարձրեց Գոհարիկի հինգ անչափահաս երեխաներին, նշեց, որ «վերաքննիչ խնդրանքը» գրել է Մայրության ու գեղեցկության օրը՝ Ապրիլի 7-ին, իսկ այսօր՝ հուլիսի 12-ին Գոհարիկի որդիներից մեկի՝ 2006 թվականի հուլիսի 12-ին ծնված տղայի ծննդյան օրն է, դատարանը թող հաշվի առնի այդ խորհրդանշական համընկնումը ևս, մեկ անգամ էլ գթասրտություն թող ցուցաբերի հինգ անչափահաս երեխաներ մեծացնող մայրիկի նկատմամբ ու նրան իրական ազատազրկման՝ թեկուզ՝ 6 ամսով ազատազրկման չենթարկի, նրա նկատմամբ մեկ անգամ ևս կիրառի պայմանական դատապարտություն:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Դատարանի որոշմանը սպասելու ընթացքում Գոհարիկին զանգեց նրա երեխաների հայրիկը, հետաքրքրվեց, թե որտեղ է: Նախկին ամուսինները ջերմ զրուցեցին, Գոհարիկը նախկին ամուսնուն անվանեց՝ ա՛յ խելառ, իսկ հետո ասաց, թե նախկին ամուսինն իրեն առաջարկում է հանգստյան օրը միասին մեկնել Սևան…

Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բավարարել Գոհարիկ Ս.-ի շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքը:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պատժի մասով փոփոխվեց:

Գոհարիկ Ս.-ի նկատմամբ կիրառվեց պայմանական դատապարտություն, սահմանվեց 2 տարի փորձաշրջան:

Նախագահողը որոշման հրապարակումից հետո զգուշացրեց Գոհարիկին՝ երրորդ անգամ հանցավոր արարք կատարելու դեպքում դատարանը նրա հետ կվարվի օրենքի ողջ խստությամբ…

Գոհարիկը գոհ ու շնորհակալ հեռացավ դատարանից՝ խոստանալով, որ այլևս սուտ հաղորդումներով հանդես չի գա…