Ես կօգնեմ քեզ ծանոթանալ ֆինանսների աշխարհին․ Idram Junior՝ նոր, հեղափոխական ֆինանսական գործիք երեխաների համար
Mom&Kid էքսպո 2022 ցուցահանդես-տոնավաճառում Իդրամ ընկերությունը ներկայացրեց իր նոր հեղափոխական հավելվածը՝ Idram Junior՝ երիտասարդ օգտատերերի համար։
Idram Junior-ը գալիս է ծանոթացնելու Ձեր երեխային ֆինանսների հետ։
«Երեխաներ, ֆինանսներ, գրագիտություն»․ Idram Junior հավելվածի 3 կարևոր դերակատարներն են․ Իդրամի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Ֆինանսական գրագիտությունը պետք է փոքրուց սերմանել։ «Աշխարհը, այդ թվում նաև Հայաստանը, շարժվում են դեպի անկանխիկ վճարումներ և շատ կարևոր է երեխաներին գումար վստահել և սովորեցնել ճիշտ ծախսել այն, կառավարել իր գումարները և օգտվել նորագույն տեխնոլոգիաներից։ Idram Junior-ը գալիս է լրացնելու այդ բացը և մեր երեխաներին հնարավորություն տալու սովորել պատասխանատու և գրագետ ծախսել», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։
Այսպես, Idram Junior հավելվածով երիտասարդ օգտատերերը կարող են կատարել անհպում QR-վճարումներ բոլոր այն կետերում, որտեղ առկա է Իդրամով վճարման հնարավորություն։
Idram Junior հավելվածը դեռևս փորձարկման փուլ պիտի անցնի․ այս պահի դրությամբ հավելվածի հիմնական գործառույթներն են՝
- անհպում QR-վճարումների կատարումը,
- փոխանցումների ստացումը ընտանիքի անդամներից,
- փոխանցումների կատարումը ընտանիքի անդամների Իդրամ հաշիվներին,
- հավելվածի ծառայությունների դաշտից հեռախոսահամարի լիցքավորումը․
Ընդ որում՝ ապահովության համար այս փուլում փոխանցումներ երեխան կարող է ստանալ միայն ընտանիքի անդամներից։
Իդրամ ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ապահովության համար այս փուլում փոխանցումներ երեխան կարող է ստանալ միայն ընտանիքի անդամներից։ «Առհասարակ, Idram Junior-ն ունենալու է պաշտպանվածության բարձր մակարդակ․ մասնավորապես՝ բացի անվտանգային բոլոր նորմերից, քանի որ գործ ունենք երեխաների հետ, հավելվածն ունենալու է ծնողական վերահսկողության ֆունկցիոնալ՝ գրանցումից մինչև հավելվածի կիրառումը․ ծնողը նաև կկարողանա հետևել երեխայի ծախսերին գործարքների պատմության միջոցով»։
Idram Junior-ից օգտվելով՝ Ձեր երեխան՝
- Կունենա ինքնուրույնություն և պատասխանատվություն ֆինանսների տնօրինման մեջ,
- Փոքրուց կսովորի կատարել անկանխիկ վճարումներ:
Ծնողները․
- Ցանկացած պահին կկարողանան գումար փոխանցել երեխային
- Վերահսկել նրա ծախսերը,
- Հետևել գործարքների պատմությանը։
Idram Junior հավելվածը հասանելի կլինի առաջիկա ամիսներին․ առայժմ այն հասանելի է միայն թեստավորողների խմբի համար։
Սպասե՛ք լավ նորությունների։
ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ