Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

Տիգրան Ուրիխանյանը ներքաղաքական գաղջ օդի ու կլիմայական փոփոխությունների մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ընտրություններից առաջ հույս է ունեցել, որ ժողովրդի մեծամասնությունը ոչ թե իշխող ՀՀԿ–ին ձայն կտա, այլ այն քաղաքական ուժին, ով ամեն քայլափոխի ժողովրդի հետ է եղել ու կատարել նրա ամենաչնչին ցանկությունն անգամ:

«Ժողովուրդը 5 տարի շարունակ ինձնից պահանջում էր, որ ես իր յուրաքանչյուր կապրիզն իրականացնեմ Ազգային ժողովում: Եվ ես մտածում էի, որ դրանից հետո, դա քվեի տեսքով կարտահայտվի, բայց պարզվեց, որ սա այն երկիրը չէ, որտեղ ժողովուրդն ընդհանրապես դիրքորոշում ունի»,– ասաց պատգամավորը:

Ու այսքանից հետո նա թեև հիասթափվել է հասարակությունից, բայց տրամադրությունն այնքան էլ չի ընկել: Ինչ վերաբերում է Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումին ու ֆորումի շրջանակներում ընդունված բանաձևին, ապա այդ մասին նա որևէ ինֆորմացիայի չէր տիրապետում: Նույնիսկ տեղյակ էլ չէր օրվա «բում նյուզին»՝ որ Ալեքսանդր Արզումանյանը երկար ժամանակ ընդդիմադիր խաղեր տալուց հետո ՀՀ նախագահի հրամանագրով արդեն նշանակվել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

«Անկեղծ ասած այդ մասին էլ որևէ տեղեկություն չունեմ: Ես արձակուրդում եմ գտնվում, ինչպես մնացած բոլոր նորմալ մարդիկ»,– ասաց Տ. Ուրիխանյանը:

Նա նաև ասաց, որ քաղաքականությունից էլ է «արձակուրդ» վերցրել, քանի որ նոր է վերադարձել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության վեհաժողովից, որտեղ հավուր պատշաճի ներկայացրել է մեր երկիրը, երկու զեկույց է ներկայացրել ժողովրդավարության և մարդու իրավունքների հանձնաժողովում, այն քվեարկությամբ անց է կացրել և հանձնաժողովի կողմից ընդունվել է բանաձևը: Այդքան գործից հետո հիմա վայելում է իր արձակուրդը: Նա չցանկացավ տեղեկացնել, թե որտեղ է պատրաստվում անցկացնել արձակուրդը, քանի որ անձնական հարցերի չի ցանկանում պատասխանել:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ներքաղաքական կյանքում կրկին գաղջության մթնոլորտը չի դարձել գերակայող, Տ. Ուրիխանյանն ասաց, որ ժողովուրդը լավ հնարավորություն ուներ իշխանափոխություն իրականացնելու, բայց ընտրեց փողն ու իշխանությունը, ուստի այսուհետ ունենալու են այն, ինչ նախկինում արդեն ունեցել են:

«Իմ նման մարդիկ, որոնք անվերապահորեն, ցանկացած մանրուքներից սկսած, խոշորագույն հարցերով վերջացրած սպասարկել են հանրային ու ժողովրդական շահը, այսուհետ պետք է մտածեն, թե արդյո՞ք ճիշտ են շարժվել, թե՞ այն ժողովուրդը, որը ընտրեց մեծամասնությանը կամ իշխանությանը, ավելի ճիշտ քաղաքական դիրքորոշում ունի: Այսինքն, եթե մեր հանրության մեծ մասին դուր է գալիս, մեծ մասը ճիշտ է համարում, այն քաղաքական կուրսը որը վարվել և վարվում է, և ինքն իրեն հետ համահունչ է զգում այդ ամենի հետ, ապա դա է օրվա ուղեցույցը և ուղենիշը: Ժողովրդի ցանկությունը քաղաքական և պետական գործիչների համար թիվ մեկ ուղենիշն է: Ուստի քաղաքական, պետական կամ առհասարակ մթնոլորտը գաղջ է, թե գաղջ չէ, այնուամենայնիվ, դուրեկան է նույն այն մեծամասնության համար, որն ընտրեց իշխանությանն ու իշխանական ուժերին»,– ասաց Տ. Ուրիխանյանը:

Հարցին, թե եթե ինքը մասնակցեր Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնելու օրինագծի քվեարկությանը «կո՞ղմ» կքվեարկեր, թե՝ «դեմ», ասաց, որ ինքը 105 պատգամավորներից 90–ի նման չէ, որ ձեռքի հետ լսելով օրենք քննարկի կամ դիրքորոշում հայտնի: Այսինքն՝ մինչև հարցը չուսումնասիրի, ոչինչ էլ չի ասի: Իսկ զրույցի վերջում պատգամավորը հասարակությանը կոչ արեց նաև լրջորեն վերաբերել շրջակա միջավայրում առկա փոփոխություններին:

«Որովհետև կլիմայական փոփոխության վատթարացումները, երբ հունիս ամսվա ընթացքում օդի ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի, իսկ մի քանի օր հետո կարկուտ է տեղում, լուրջ խնդիր է մարդկության ու հայաստանցիների համար: Ամռանը՝ այսքանը»,– իր խոսքը եզրափակեց պատգամավորը: