Իրանից նման և այլ առաջադեմ սպառազինություն ձեռք չբերելը որևէ տրամաբանական բացատրություն և արդարացում չի կարող ունենալ․Ոսկանյան
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Սրդեն գրեթե կսսկած չկա, որ իրանական «Շահեդ-136» ԱԹՍ-ները ռուսական կողմից սկսել են լրջագույն դերակատարություն ունենալ ուկրաինական պատերազմում, ընդհուպ մինչև այն, որ ուկրաինացի հրամանատարը կոնկրետ նշել է, թե դրանք ինչ վնասներ են հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ռազմական տեխնիկային։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Հաշվի առնելով հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, համընկնող աշխարհաքաղաքական շահերը, հազարամյակաների ընդհանուր սահմանը և այլն, Իրանից նման և այլ առաջադեմ սպառազինություն ձեռք չբերելը որևէ տրամաբանական բացատրություն և արդարացում չի կարող ունենալ»,-գրել է իրանագետը։