Էրդողանն ու Լապիդը կհանդիպեն Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կհանդիպեն Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ժամանակ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լապիդի մամուլի ծառայությանը։
Լապիդի գրասենյակից հայտնել են, որ Նյու Յորքում գտնվելու ընթացքում նա կհանդիպի նաեւ Հունաստանի վարչապետի հետ։
«Հանդիպումը եւս մեկ կարեւոր իրադարձություն է այն երկրների համար, որոնք աշխատում են վաղուց խզված կապերը վերականգնելու ուղղությամբ»,- նշում է ԶԼՄ-ն:
Երկու կառավարություններն էլ 2018 թվականին արտաքսել են դեսպաններին եւ հաճախակի տհաճ խոսքեր են փոխանակել իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին: Թուրքիան եւ Իսրայելը անցյալ ամիս հայտարարել են, որ նորից դեսպաններ կնշանակեն։
Մարտին Իսրայելի նախագահը, ում պաշտոնը հիմնականում արարողակարգային է, Էրդողանի հրավերով այցելել է Թուրքիա՝ 2008 թվականից ի վեր Իսրայելի ամենաբարձր այցը։ Երկու ամիս անց Թուրքիայի արտաքին գործերի նախարարն այցելել է Իսրայել, եւ տարածաշրջանային տերությունները հայտարարել են, որ հույս ունեն ընդլայնել տնտեսական կապերը: