ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջեւ ռազմական գործողությունների դադարեցումը․ Էնթոնի Բլինքեն
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական գործողությունների դադարեցումը եւ կշարունակի աշխատել կողմերի հետ՝ այն ամրապնդելու համար։ Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասի խաղաղ եւ բարգավաճ ապագային նպաստելու գործին»,- ասել է նա։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանային եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ։ Հակառակորդը կիրառում էր նաեւ անօդաչու թռչող սարքեր։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համարժեք պատասխան են տվել։ Այս պահին հայկական կողմն ունի 105 զոհ, 100-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Նախորդ գիշեր ժամը 20:00-ի սահմաններում զինադադար էր հայտարարվել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ իրավիճակը սահմանին կայունացել է։