Ադրբեջանի համար անակնկալ էր Նալբանդյանի ու Լավրովի հանդիպումը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հուլիսի 11–ին, Մաուրեբախում` ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում, կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Նախարարներն անդրադարձել են երկկողմ դաշնակցային փոխգործակցության մի շարք հարցերի` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
Հանդիպման օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։
Երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման մասին լուրն ուղղակի ցնցել է պաշտոնական Բաքվին: Պարզվում է, որ Ադրբեջանը տեղեկացված չի եղել, որ Բրյուսելում երեկ երեկոյան կայանալիք Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումից առաջ տեղի է ունենալու Նալբանդյանի հանդիպումը Լավրովի հետ:
Ադրբեջանական մամուլը «Իրարանցում հանդիպումից առաջ». «Կատարյալ քաոս հանդիպումից առաջ», «Անհասկանալի իրավիճակ» վերնագրերով նյութեր է զետեղել, ապացուցելով, որ պաշտոնական Բաքվի համար իսկապես անակնկալ է եղել Նալբանդյանի հանդիպումը Լավրովի հետ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում