Ջերմուկում վնասվել է երեք հյուրատուն, առողջարանը, ճոպանուղին, ԱԻՆ-ի շենքը, այլ շինություններ
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և ծավալված մարտական գործողությունների հետևանքով Ջերմուկ քաղաքում վնասվել է երեք հյուրատուն, մեկ առողջարան, ճոպանուղին, հարակից շենքերից մեկը և սրճարանը` այդ թվում ԱԻՆ-ի շենքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հրթիռ է արձակվել նաև Ջերմուկի առողջարանի և գազի խողովակի ուղղությամբ:
Ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը նշել է, որ միայն ճոպանուղու վրա ընկել է մոտ 11 արկ:
«Արկերի պատճառով ճոպանուղու առաջին հատվածը կրել է բավականին մեծ վնաս, իսկ ընդհանուր գծի տակ` հենասյուները դեռևս չենք ստուգել, քանի որ վերև բարձրանալն անհնար է »,- ասել է նա:
Ճոպանուղու տնօրենը առայժմ դժվարացել է նշել վնասի հստակ չափերը: